ՍԴ-ն հուլիսի 4-ին կհրապարակի ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը
Քաղաքականություն
03.07.2026 | 20:02
2026 թվականի հուլիսի 4-ին կհրապարակվի Սահմանադրական դատարանի որոշումը` 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են Սահմանադրական դատարանից։
ՍԴ որոշման հրապարակման ժամի վերաբերյալ նախապես կտեղեկացվի ՍԴ ֆեյբուքյան էջի միջոցով:

