ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ ՍԴ-ն պե՞տք է անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.07.2026 | 23:24
Երևանում ձերբակալվել է մարիխուանայի մաքսանենգության և իրացման մեջ կասկածվող երեք անձ
03.07.2026 | 23:10
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
03.07.2026 | 22:52
Ուրախ ենք աջակցել Մեծ Բրիտանիա-Հայաստան ռազմավարական գործընկերության իրականացմանը. դեսպան
03.07.2026 | 22:38
Քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մրցաշարի կազմակերպական հարցերը
03.07.2026 | 22:24
Հուլիսի 6-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.07.2026 | 22:10
Թուրքիայում հայտնի կատակերգուին կալանավորել են՝ սթենդափի ընթացքում Էրդողանին և իսլամը «վիրավորելու» համար
03.07.2026 | 21:57
Էբոլա, Մարբուրգ, հանտավիրուս. համաճարակային իրավիճակը աշխարհում
03.07.2026 | 21:42
ԱԱԾ-ն հաստատում է՝ Քոչարյանի կադրերը կառույցն է տրամադրել իշխանական ԶԼՄ-ներին․ նպատակը չի բացահայտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 21:29
Հաստատվել են 2026-ի 3-րդ՝ լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը
03.07.2026 | 21:13
Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, ԱԺ աշխատակազմին
03.07.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ ՍԴ-ն պե՞տք է անվավեր ճանաչի ընտրությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.07.2026 | 20:51
Բրիտանացի պատգամավորները պահանջել են «Մաշան և արջը» հեռացնել սթրիմինգային ծառայություններից
03.07.2026 | 20:39
Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երեք նոր անդամ է ընտրվել
03.07.2026 | 20:30
Գերմանիայի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի
03.07.2026 | 20:27
Մոսկվայի դատարանը Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի մեջ մեղադրվողներին դատապարտել է մինչև 20 տարվա ազատազրկման
Բոլորը

Կչեղարկվե՞ն արդյոք հունիսի 7-ին կայացած ԱԺ-ի ընտրությունների արդյունքները և նոր ընտրություններ կանցկացվեն ամբողջ Հայաստանի տարածքում։ Թե՞ ՍԴ-ն կմերժի ընտրությունների արդյունքները վիճարկող յոթ ուժերի հայցերը, և ԿԸՀ-ի որոշումը կմնա ուժի մեջ։ Եթե երկրորդ տարբերակը լինի, ԲՀԿ-ն չի անցնի Ազգային ժողով և խորհրդարանում ՔՊ-ն կստանա 3/5 մեծամասնություն։ Արդյունքում՝ 9-րդ գումարման խորհրդարանը կունենա այս պատկերը․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 29 մանդատ, և «Հայաստան» դաշինք՝ 12 մանդատ։

Ընտրությունների արդյունքների չեղարկում պահանջող ուժերը ՔՊ-ին վերագրեցին պետական համակարգի ծառայեցում իշխանության քարոզչությանը, քաղաքական հակառակորդների և ընտրողների վրա ճնշումներ, անհավասար պայմաններ և այլն։ Իրենց հերթին՝ ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժերը՝ «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ-ն իրավապահների կողմից մեղադրվում են զանգվածային ընտրակաշառք բաժանելու մեջ։ Կա՞ն հիմքեր՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու, թե՞ հուլիսի 4-ին ՍԴ-ն ուժի մեջ կթողնի քվեարկության վերջնական արդյունքները։ 

Factor TV-ում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Սուրեն Սուրենյանցը՝ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, ԲՀԿ պատգամավորի թեկնածու, Առնոլդ Բլեյանը՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության պատգամավորի թեկնածու, Լիպարիտ Դրմեյանը՝ «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու, Գոհար Մելոյանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, Անահիտ Ադամյանը՝ «Հանրապետություն» կուսակցության պատգամավորի թեկնածու։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան