Տիգրան Ավինյանը` Ալեն Սիմոնյանի քաղաքապետի թեկնածու առաջադրվելու հրապարակումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ Ազգային ժողովի ղեկավար կազմի ընտրությունները տեղի են ունեցել կուսակցության ժողովրդավարական ավանդույթներին համապատասխան։

«Կարծում եմ՝ դա մեր կուսակցության լավագույն ավանդույթների դրսևորմամբ ձևավորված խորհրդարանական ղեկավարություն է։ Մեզ մոտ բոլոր ընտրություններն իրականացվում են ամենաժողովրդավարական մեթոդներով, և սա էլ բացառություն չի եղել։ Մենք կատարել ենք քվեարկություն»,- ասաց Ավինյանը՝ չբացահայտելով, թե ում է ընտրել ինքը։

Անդրադառնալով Ազգային ժողովի նախագահի թեկնածուի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի ընտրությանը՝ նա նշեց, որ կուսակցության համար ընդունելի են այն բոլոր որոշումները, որոնք կայացվել են ժողովրդավարական ընթացակարգով։

Հարցին, թե ինչու ԱԺ գործող նախագահ Ալեն Սիմոնյանը չընտրվեց թեկնածուի պաշտոնում, Ավինյանը պատասխանեց, որ դա կուսակցության ներքին ընտրության արդյունք է։

«Ալեն Սիմոնյանը, վստահորեն, Ազգային ժողովի շատ լավ նախագահ է եղել։ Դա արդեն կուսակցության ներքին ընտրության հարցն է եղել»,- նշեց նա։

Ավինյանը նաև արձագանքեց մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե 2028 թվականի Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու կարող է առաջադրվել Ալեն Սիմոնյանը։ Նա ասաց, որ նման խոսակցությունների մասին չի լսել։ Հարցին, թե ինքը մտադրություն ունի՞ 2028 թվականին կրկին առաջադրվել Երևանի քաղաքապետի թեկնածու, Ավինյանը պատասխանեց․ «2028 թվականի ընտրություններին դեռևս երկու տարի կա, և կարծում եմ՝ մեր կուսակցությունը կհավաքվի և որոշում կկայացնի, թե մենք ինչ ենք անելու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան