Ադրբեջանը պետք է ազատ արձակի առնվազն մի քանի հայտնի քաղբանտարկյալների․ ԵԽԽՎ նախագահ

Լուրեր

06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
Բոլորը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պետրա Բայրը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի, եթե ցանկանում է շարունակել ներկայացված լինել կազմակերպությունում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Կան մի շարք կոնկրետ միջոցառումներ, որոնք պետք է ձեռնարկվեն՝ որպես առաջին քայլ։ Օրինակ՝ առնվազն մի քանի անուններ պետք է հանվեն ԵԽԽՎ առնվազն 70 պատգամավորների սև ցուցակից։ Այդ ցուցակում ընդգրկվածներին, այդ թվում՝ ինձ և երկու համազեկուցողներից մեկին, արգելվում է մուտք գործել Ադրբեջան։ Հետևաբար, նույնիսկ եթե մենք ցանկանում ենք երկխոսություն և համագործակցություն, մենք հնարավորություն չունենք ֆիզիկապես տեղաշարժվելու։ Այս խնդիրը լուծելու բազմաթիվ փորձեր են եղել «լուռ դիվանագիտությամբ», բայց դրանցից ոչ մեկը արդյունք չի տվել»,- ասել է նա «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։

ԵԽԽՎ նախագահը հավելել է, որ Ադրբեջանը պետք է նաև «ազատ արձակի հայտնի քաղբանտարկյալներից առնվազն մի քանիսին»։

«Մենք գիտենք, որ նրանցից մի քանիսը ձերբակալվել են գրեթե առանց որևէ պատճառի։ Հետևաբար, կարևոր է, որ Ադրբեջանը նախ որոշակի հստակ ազդանշաններ տա և ցույց տա մեր ընդհանուր արժեքներին վերադառնալու իր մտադրությունը»,- նշել է նա։

ԵԽԽՎ նախագահը, միաժամանակ, նշել է, որ ներկայում նման ազդանշաններ չկան. «Այս պահին, ցավոք, ես որևէ ազդանշան չեմ տեսնում: Ես սա ասում եմ ոչ թե Եվրոպայի խորհրդի, այլ Ադրբեջանի ժողովրդի համար: Որովհետև նրանք ավելի քիչ պաշտպանված են, քան կարող էին լինել իրավական առումով»:

Վերջին տարիներին ԵԽԽՎ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լարված են։ 2024 թվականի հունվարին Վեհաժողովը չվավերացրեց ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Դրա պատճառներն էին երկրում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ոլորտում ստեղծված իրավիճակը, քաղբանտարկյալների վերաբերյալ մտահոգությունները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունների չկատարումը։ Դրանից հետո Ադրբեջանը դադարեցրեց իր մասնակցությունը ԵԽԽՎ գործունեությանը և կազմակերպության որոշումներն անվանեց կողմնակալ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի