770 դրամ ելակի, 275 դրամ լոլիկի և 400 դրամ չերի լոլիկի յուրաքանչյուր կգ-ի արտահանման համար

Լուրեր

22.10.2026 | 14:07
Երևանում լուսավորվել է Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակին նվիրված հուշարձանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:59
4.1 մլրդ դրամի խախտումներ և կարճված վարույթ․ ինչո՞վ ավարտվեց Հայփոստի ստուգումը ՊՎԾ կողմից
22.10.2026 | 13:51
Կրիստիան Կիվու. «Մխիթարյանն առանցքային դեր ունի մեզ համար»
22.10.2026 | 13:45
«Ամուլսարի մեդիատուրի ժամանակ լուրջ հետապնդում եղավ իմ նկատմամբ»․ բնապահպանը մանրամասնում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:38
Կապրենք, կտեսնենք. Փաշինյանը` ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:30
ԵՄ-ն կրկին հատուկ ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ երկխոսության համար․ հայտնի են առաջարկվող թեկնածուները
22.10.2026 | 13:21
Կարծում եմ 2026-27 թթ պիտի ստորագրենք․ Փաշինյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:13
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն այլևս քաղցկեղի դեմ բուժման կարիք չի ունենա
22.10.2026 | 13:04
Կարող ենք գնալ նաև արտահերթի, եթե ընդդիմությանը չկարողանանք համոզել Սահմանադրության նախագծի հետ կապված. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:00
Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս լռեցնելու փորձ է․ Նվարդ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է 2026 թվականի հուլիսին ևս շարունակել ջերմատնային արտադրանքի արտահանողների պետական փոխհատուցման ծրագիրը՝ միաժամանակ ընդլայնելով փոխհատուցվող ապրանքների ցանկը և փոփոխելով որոշ դրույքաչափեր։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ 2026 թվականի հունիսին Հայաստանից արտահանվել է շուրջ 784 տոննա պղպեղ, 208 տոննա լոլիկ, 109 տոննա ելակ, շուրջ 3,5 մլն հատ և 35 տոննա ծաղիկ։

Նախարարությունը նշում է, որ արտահանողները բանակցություններ են վարում նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ, և քանի որ գնային առաջարկները ձևավորվում են նաև պետական փոխհատուցման հաշվարկով, նպատակահարմար է ծրագիրը երկարաձգել նաև հուլիսին։ Նախագծով առաջարկվում է փոխհատուցվող ապրանքների ցանկում ներառել նաև չերի տեսակի լոլիկը, ինչպես նաև Եվրամիության անդամ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և Շվեյցարիա արտահանվող ծաղիկների համար բարձրացնել փոխհատուցման չափը։

Եթե նախագիծն ընդունվի, ապա 2026 թվականի հուլիսին կտրամադրվի հետևյալ փոխհատուցումը. ելակ՝ 770 դրամ յուրաքանչյուր կիլոգրամի համար, լոլիկ՝ 275 դրամ յուրաքանչյուր կիլոգրամի համար, չերի լոլիկ՝ 400 դրամ յուրաքանչյուր կիլոգրամի համար, պղպեղ՝ 400 դրամ յուրաքանչյուր կիլոգրամի համար, ծաղիկ՝ 37 դրամ յուրաքանչյուր հատի համար, ԵՄ երկրներ, Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և Շվեյցարիա արտահանվող ծաղիկ՝ 50 դրամ յուրաքանչյուր հատի համար։

Նախարարության կանխատեսմամբ՝ հուլիսին ծրագրի շրջանակում կարտահանվի շուրջ 150 տոննա ելակ, 3900 տոննա բանջարեղեն և 5,2 մլն հատ ծաղիկ։ Նախագծով նախատեսվում է նաև, որ փոխհատուցում ստանալու համար տնտեսավարողները պետք է ներկայացնեն հայտարարագիր, որով կհաստատեն, որ արտահանվող արտադրանքը ամբողջությամբ ջերմատնային արտադրություն է։

Բացի այդ, նախագծում կնշվեն փոխհատուցվող ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը՝ նույնականացման հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով։ Էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ՝ որոշման ընդունումը կօգնի մեղմել ջերմատնային արտադրանքի արտահանման հետ կապված խնդիրները, նպաստել արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը և ապահովել արտահանող կազմակերպությունների գործունեության կայունությունը։

Նարեկ Կիրակոսյան

Նկարը գեներացված է ԱԲ-ի միջոցով