8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
02.07.2026 | 14:13Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ որ վերջին ութ տարիներին մշտապես քաղաքական պայքարի առաջնագծում է եղել։
«Ութ տարի ես առաջնագծին, չակերտավոր՝ ավտոմատը ձեռքս, կանգնած եմ եղել։ Կլինի՞ մի քիչ հանգստանամ, մի հատ իմի բերեմ իմ մտքերը, անցած ճանապարհը»,- ասել է նա՝ հավելելով, որ իր այդ խնդրանքը քննարկել է վարչապետի հետ։
ԱԺ նախագահը շեշտել է, որ իրեն չի տարանջատում վարչապետ Նիկոլ Փաշինյանից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից
Մանրամասները՝ տեսանյութում։

