Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
Բոլորը

«Ինչքան էլ որ փորձեն բնութագրել այս նախագծերի փաթեթը որպես էմոցիոնալ և այլն, ինչպես տեսաք, ընդդիմությունը հենց ինքն է էմոցիոնալ ելույթներ ունենում և ամեն ինչ կապում է այս կամ այն իրադարձության հետ»,- նշեց պատգամավոր Ալխաս Ղազարյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ-ն այսօր քննարկում է «ՀՀ ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, ըստ որի` նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 366 և ավելի օր չգտնվելու դեպքում ՀՀ քաղաքացին կամ ռեզիդենտ հանդիսացող անձինք չեն կարողանա մասնակցել ընտրություններին կամ հանրաքվեներին։

Ղազարյանը պնդեց՝ օբյեկտիվ անհրաժեշտություն է, որ ընտրություններին և հանրաքվեին մասնակցության իրավունքի իրացման պայմանները հիմնված լինեն ոչ միայն քաղաքացիության ձևական առկայության, այլ Հայաստանի Հանրապետության հետ անձի փաստացի կայուն և ստուգելի կապի վրա:

«Այս կապը նաև պատասխանատվության կապ է: Քաղաքացին ոչ միայն մասնակցում է իշխանությունների ձևավորմանը և որոշումների ընդունմանը, այլ իր վրա է կրում այդ իշխանության գործունեությունը և որոշումների հետևանքները: Հետևաբար, նախագծով այդ չափանիշը ձևակերպվում է հստակ և կանխատեսելի եղանակով՝ նախորդող 730 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փաստացի 366 և ավել օր գտնվելու պահանջով:

Ու ամենազավեշտալին այն է, որ այնտեղ ելույթների համար գրանցվել էին մարդիկ, ում երեխաները առհասարակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն: Ինձ համար հետաքրքիր է, թե ինչպիսի ելույթներ պետք է ունենային և ինչ միտք պետք է արտահայտեին այդ առումով, որովհետև հստակ երևում է, որ այդ մարդիկ իրենց ապագան և իրենց կենսական շահերը Հայաստանի Հանրապետությունում չեն տեսնում: Հետևաբար, երևի սա հաշվի առնելով էլ՝ խուսափեցին ելույթներ ունենալուց»,- նշեց Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։