Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 13:13
Վատիկանը հայտնել է, որ Հռոմի պապն այլևս քաղցկեղի դեմ բուժման կարիք չի ունենա
22.10.2026 | 13:04
Կարող ենք գնալ նաև արտահերթի, եթե ընդդիմությանը չկարողանանք համոզել Սահմանադրության նախագծի հետ կապված. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 13:00
Կալանք է դրվում բնապահպանների հաշիվների վրա 3-4 տարի, սա ևս լռեցնելու փորձ է․ Նվարդ Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:49
Լեհաստանում հերքել են Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու մասին տեղեկությունը
22.10.2026 | 12:40
Երբ 1 բնապահպան պատժվում է, ևս 10 հոգի դադարում է խոսել․ Ֆորսթը՝ ակտիվիստների հանդեպ ճնշումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 12:29
Մեսին պաշտոնական ընթրիքի կմասնակցի Իսպանիայի թագավորի հետ
22.10.2026 | 12:21
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ ավելի քան 20 մարդ է վիրավորվել
22.10.2026 | 12:10
Սահմանը հատած ադրբեջանցին կվերադարձվի // Դատարանը կարճել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդի վարույթը․ ԼՈՒՐԵՐ
22.10.2026 | 12:07
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:59
Որքանո՞վ է Երևանը հարմար հետիոտների համար․ Նոր Նորքի բնակիչների խնդիրները՝ հետազոտության կենտրոնում
22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
Բոլորը

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է հետընտրական շրջանում հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացվող տնտեսական սահմանափակումների քաղաքականությանը և Հայաստանի հնարավոր քայլերին։

Տիգրան Գրիգորյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հավանականության վերաբերյալ հայտարարությունը համարում է հրապարակային բանավեճի մի մաս։

«Այս հայտարարությունը պետք է դիտարկել հրապարակային բանավեճի քաղաքականության մեջ, ես չեմ կարծում, թե այս հայտարարությունները ինչ-որ առնչություն ունեն իրական գործընթացների հետ։ Իրական գործընթացը Ռուսաստանի հետ է։ Ես չեմ կարծում, որ Հայաստանի կառավարությունը մոտ ապագայում պլանավորում է դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Կարծում եմ՝ նպատակը, այնուամենայնիվ, այս տարաձայնությունները կարգավորելն է և ռուսների հետ ընդհանուր լեզու գտնելը»։

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանը նախընտրում է տեսնել Հայաստանում հստակ պրոռուսական ուժերի իշխանություն, քան Հայաստանի դիվերսիֆիկացիայի քաղաքականություն, որ փորձում է վարել Փաշինյանի կառավարությունը։

«Մեծ հաշվով Հայաստանի իշխող ուժը ընտրությունների ընթացքում չէր ասում, որ տեսե՛ք, եթե մենք հաղթենք, չգիտեմ, ՆԱՏՕ-ի անդամ ենք դառնալու»։

Տիգրան Գրիգորյանի կարծիքով՝ Հայաստանը մոտ ապագայում կփորձի որոշակի քայլեր ձեռնարկել՝ մեղմելու Ռուսաստանի կոշտ դիրքորոշումը։ Հնարավոր քայլերից նա նշեց Կապանում հյուպատոսության բացումը։

«Նմանատիպ քայլերով, կարող է, Երևանը փորձի շահագրգռել Ռուսաստանին, վերականգնել առնվազն այն ստատուս քվոն, որը գոյություն ուներ մի քանի ամիս առաջ»։

Քաղաքագետի համոզմամբ՝ Ռուսաստանի մտավախությունն այն է, որ Հայաստանը, շարունակելով իր տնտեսական դիվերսիֆիկացիան, կարող է հասնել մի կետի, որտեղ եվրաինտեգրումը կդառնա իրատեսական։

«Նրանց տեսանկյունից ավելի նախընտրելի է ունենալ հստակ ընդգծված պրոռուսական ուժերի իշխանություն, քան ուժ, որը առնվազն փորձում է այդ դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը վարել, առնվազն նվազեցնել այդ կախվածությունը»։

Վերլուծելով Հայաստանի քաղաքական դաշտի պատկերն ընտրությունների լույսի ներքո՝ Տիգրան Գրիգորյանը նշեց մի քանի խնդիր։ Նրա կարծիքով՝ հայաստանյան քաղաքական համակարգի ողբերգությունն այն է, որ ամեն ինչ պայմանավորված է ռեսուրսներով։

«Մենք տեսանք, որ այն կուսակցությունները, որոնք ունեին ամենաշատ ռեսուրսները, այն դաշինքները, կուսակցությունները անցան խորհրդարան կամ համարյա անցան խորհրդարան։ Իշխանության պարագայում խոսքը գնում է ինչպես ֆինանսական, այնպես էլ ադմինիստրատիվ ռեսուրսի մասին, ընդդիմության դեպքում՝ ֆինանսական ռեսուրսի մասին։ Եվ բոլոր այն ուժերը, որոնք չունեին այդ քանակի ռեսուրս, նույնիսկ չմոտեցան շեմին»։

Նա նաև նշեց, որ ընտրությունները կրկին անցել են բևեռացված մթնոլորտում՝ «չարի և բարու միջև» ընտրության նարատիվով։ Որպես երրորդ խնդիր՝ նա մատնանշեց համակարգային աշխատանքի բացակայությունը փոքր կուսակցությունների մոտ։

«Մի օրինակ՝ ես տեսնում եմ, որ պոտենցիալ կան ինչ-որ ուժեր, անհատներ, որոնք կարող էին դառնալ այդ ժողովրդավարական ընդդիմությունը, բայց մարդիկ եթե ընտրությունների, քաղաքականության մասին ընտրություններից երկու-երեք ամիս առաջ են հիշում, սա չափազանց անլուրջ մոտեցում է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան