ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
23.10.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի հակազդի՛․ ադրբեջանցիները եվրոպական հարթակներում ասում են Սևանն իրենց հայրենիքն է, պիտի վերադառնան․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 19:46
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 19:43
Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
23.10.2026 | 19:33
Forbes. NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստները
23.10.2026 | 19:22
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
Բոլորը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի  աղմկահարույց հայտարարությանը, նաև՝ ՀՀ-ում հետընտրական զարգացումներին և հայ-ռուսական հարաբերությունների հեռանկարին։ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն առաջարկել էր բացահայտել Ռուսաստան մուտք գործող Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր ԱԺ ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանին են աջակցել՝ ստուգելով նրանց համացանցային ակտիվությունը։ Նրա խոսքով՝ Փաշինյանի կողմնակիցների մուտքը ՌԴ պետք է մշտապես արգելվի, քանի որ նա նրանց կապում է հակառուսական տրամադրությունների հետ։ Սաքունցի կարծիքով՝ Սիմոնյանի հայտարարությունը Կրեմլի տրամադրությունների արտահայտությունն է և վկայում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը Կրեմլի համար այլևս հակառուսական է։ 

Արթուր Սաքունցը Մարգարիտա Սիմոնյանի՝ Նիկոլ Փաշինյանին քվեարկած քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչը համարում է ոչ թե լուրջ հայտարարություն, այլ «ստրկամիտ ծառայության դրսևորում» իր սուվերենին՝ Պուտինին։ Սակայն, նրա խոսքով, այս հայտարարությունը թույլ է տալիս հանգել մի քանի եզրակացության։

«Միանշանակ կարելի է հանգել, որ Կրեմլի համար Նիկոլ Փաշինյանը այլևս հակառուսական է։ Սա է եզրակացությունը, և սա ի պատասխան բոլոր այն տեսակետների Հայաստանի ներսում, որոնք գտնում էին կամ փորձում էին որակել, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես ռուսական է»։

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ Կրեմլը «հակառուսական» պիտակը կպցնում է այն գործիչներին, ովքեր քննադատում են Պուտինի ռեժիմը, քանի որ «հակապուտինյան» և «հակառուսական» հասկացությունները նույնականացված են։

Սաքունցը կանխատեսում է, որ առաջիկայում Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կագրեսիվանա, սակայն վստահ է, որ այն արդյունք չի ունենա, քանի որ Ռուսաստանն այլևս չունի անհրաժեշտ ռեսուրսներ։

«Սպասենք հետագա ճնշումներ, հետագա գործողություններ, հետագա քայլեր Հայաստանի ներքաղաքական իրավիճակում ինչ-որ անկայուն վիճակներ ստեղծելու համար։ Բայց արդյունքներ չեն ունենալու։ Ռուսաստանի Դաշնությունը գտնվում է միջազգային շատ լուրջ պատժամիջոցների ներքո։ Ռուսաստանը չունի այդ ռեսուրսը, որ Հայաստանի նկատմամբ լուրջ քայլեր կատարի։ Հիմա, եթե մի քիչ ավելի կոնցեպտուալ և խելամիտ քաղաքականություն վարեն Հայաստանի իշխանությունները, իրենք կարող են ճնշման գործիքներ կիրառել»։

Արթուր Սաքունցի կարծիքով՝ Հայաստանը պետք է օրենսդրական մակարդակով ամրագրի իր ինքնիշխանության պաշտպանության մեխանիզմները՝ թույլ չտալով որևէ արտաքին միջամտություն։

«Պետության ինքնիշխանության դեմ ցանկացած գործողություն և այդ գործողության ցանկացած աջակցություն օրենքով պատժելի պետք է լինի։ Խնդիրը վերաբերում է ոչ թե առանձին էպիզոդներին, այլ համակարգային լուծմանը։ Եթե որևիցե քաղաքական կուսակցություն հանդես է գալիս պետության անկախության, ինքնիշխանության դեմ, դու ի՞նչ գործիքակազմ ունես նման կուսակցության գործունեությունը կասեցնելու։ Չունի»։

Նա կարծում է, որ Հայաստանի անկախության համար երրորդ հնարավորությունն է բացվել՝ պայմանավորված Ռուսաստանի թուլացմամբ․ «Հայաստանը երկու անգամ է անկախություն ձեռք բերել՝ առաջինը, երբ ցարական Ռուսաստանն է կործանվել, և երկրորդը՝ Խորհրդային Միությունն է փլուզվել։ Եվ հիմա Հայաստանը երրորդ անգամ իրական, բովանդակային անկախության հնարավորություն ունի, քանի որ ռուսական կայսրությունը փլուզվելու է։ Եվ փլուզման ճանապարհին է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան