Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն

Լուրեր

23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
23.10.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի հակազդի՛․ ադրբեջանցիները եվրոպական հարթակներում ասում են Սևանն իրենց հայրենիքն է, պիտի վերադառնան․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 19:46
Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց
23.10.2026 | 19:43
Գազամատակարարման վթարային դադարեցումч Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
23.10.2026 | 19:33
Forbes. NBA-ի ամենաբարձր վարձատրվող բասկետբոլիստները
23.10.2026 | 19:22
Ուկրաինան և ՌԴ-ն պայմանավորվել են Օլեշկիում հրադադարի շուրջ՝ Մելանյա Թրամփի միջնորդությամբ․ Սպիտակ տուն
23.10.2026 | 19:13
Վահան Արծրունին համերգների շարք է նախաձեռնել արտերկրում որդու բուժման նպատակով
23.10.2026 | 19:00
Փաշինյանն է Արցախին մենակ թողել․ հենց ինքն է ասել՝ Ադրբեջանը Պուտինի շնորհիվ չմտավ Սյունիք․ Էդուարդ Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 18:51
Անհետ կորած ադրբեջանցիների ընտանիքները Բրյուսելում դիմել են եվրոպական կառույցներին՝ «աջակցություն ստանալու»
23.10.2026 | 18:39
Մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել դպրոցականների նկատմամբ ենթադրյալ բռնության գործով
23.10.2026 | 18:28
Փարիզի մերձակայքում հնչած կրակոցների հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել
23.10.2026 | 18:17
Նենադ Լալովիչը վերընտրվել է UWW-ի նախագահի պաշտոնում
23.10.2026 | 18:05
Սարյան փողոցում ապօրինի շինության տեղում նոր այգի է բացվել
Բոլորը

Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են ժամանակավորապես դադարեցնել ռազմական գործողությունները Օլեշկի քաղաքում՝ մարդասիրական օգնություն հասցնելու համար, հայտնում է Սպիտակ տունը։ Վաշինգտոնում հայտնել են, որ հրադադարի ռեժիմը կգործի հոկտեմբերի 29-ից, իսկ համաձայնությունը ձեռք է բերվել Մելանյա Թրամփի միջնորդությամբ, գրում է Current time-ը։

«Օլեշկիի բնակիչներն ապրում են էլեկտրամատակարարման սահմանափակումների պայմաններում, ականապատ ճանապարհների հարևանությամբ և պարբերաբար ենթարկվում են ռազմական հարձակումների։ Ակնհայտ էր, որ առանց իմ միջամտության անհնար կլիներ մարդասիրական օգնություն հասցնել քաղաք և տարհանել տարեցներին»,- հայտարարել է նա։

Սպիտակ տան հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջին տիկինն ու նրա ներկայացուցիչն «անմիջականորեն աշխատել են Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարությունների հետ՝ տեղային հրադադարի պայմանները որոշելու ուղղությամբ», իսկ Մելանյան «իր պաշտոնական՝ բացառիկ միջնորդի դերում բանակցություններ է նախաձեռնել երկու երկրների հետ»։

Հաղորդվում է նաև, որ գործընթացին ներգրավվել է ամերիկյան անկախ լրատվական կազմակերպություն, որը պետք է ուղեկցի և փաստագրի տեղում ռուսական ու ուկրաինական խմբերի գործողությունները ողջ գործընթացի ընթացքում։

«Ես և իմ ներկայացուցիչն անմիջապես գործի դրեցինք կապի այն ուղին, որը հաստատել էինք Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ 34 երեխաների նախորդ վեց վերամիավորումների ընթացքում։ Երկու երկրներն էլ օպերատիվ կերպով խմբեր ուղարկեցին՝ համակարգելու բարդ գործընթացները, այդ թվում՝ ականազերծումը։ Այս պահից բոլոր կողմերն աշխատում են շուրջօրյա»,-  պարզաբանել է ԱՄՆ առաջին տիկինը։

Օլեշկիի բնակիչները դարձել են սուր մարդասիրական ճգնաժամի զոհ։ Հաղորդվել է զանգվածային սովի մասին։ Քաղաքը 2022 թվականից գտնվում է ռուսական օկուպացիայի տակ։ Վերջին ամիսներին Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են այնտեղ տիրող աղետալի իրավիճակի մասին։ Օլեշկիում չկան էլեկտրականություն, ջուր և գազ, շտապօգնությունը քաղաք չի հասնում, իսկ խանութները չեն գործում։ Մարդիկ գոյատևում են սեփական տնտեսությունից ստացված մթերքների հաշվին։

Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է Օլեշկիի՝ միտումնավոր շրջափակման մեջ։ Ուկրաինայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը ավելի վաղ հայտարարել էր, որ ձախողվել են ռուսական կողմի հետ մարդասիրական միջանցք կազմակերպելու շուրջ բանակցությունները։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իր հերթին, Օլեշկիում մարդասիրական ճգնաժամի պատասխանատվությունը բարդել է Ուկրաինայի իշխանությունների վրա։ Երկու կողմերն էլ միմյանց մեղադրել են հարվածների  մեջ՝ պնդելով, որ դրանք խոչընդոտում են Օլեշկիում մարդասիրական ճգնաժամի լուծմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի