Ադրբեջանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից մեկին արգելել են լքել երկիրը

Լուրեր

22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդներից Արիֆ Հաջիլիին արգելել են լքել երկիրը։ Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է սոցցանցում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաջիլիի խոսքով՝ պատրաստվում էր թռչել Վիեննա, որտեղ պետք է մասնակցեր Հարավային Կովկասին նվիրված միջոցառման։ Նա նաև ծրագրել էր հուլիսի 3-4-ին մասնակցել Լիբերալ և դեմոկրատական ​​կուսակցությունների եվրոպական դաշինքի՝ ALDE-ի հաջորդ համագումարին, որի անդամ է «Մուսավաթ»-ը։ Սակայն օդանավակայանում սահմանապահները նրան տեղեկացրել են, որ երկրից նրա մեկնումը սահմանափակված է։ Հաջիլիի խոսքով՝ որևէ լրացուցիչ բացատրություն չի տրվել։

«Օդանավակայանի սահմանապահները, առանց ինձ որևէ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու, ասացին, որ ինձ արգելված է երկրից դուրս գալ»,- գրել է նա։

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ չգիտի արգելքի հիմքը։

«Մուսավաթ» կուսակցությունը նույնպես հայտարարություն է տարածել՝ ճանապարհորդության սահմանափակումները որակելով որպես մարդու իրավունքների խախտում և ընդդիմության անդամների նկատմամբ կառավարության կողմից հերթական ճնշում: Կուսակցությունը պահանջել է անհապաղ վերացնել արգելքը և դադարեցնել ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ ճնշումները։

Նշենք, որ Արիֆ Հաջիլին ադրբեջանական ընդդիմության հայտնի ներկայացուցիչներից է։ Նա նախկինում ևս քրեական հետապնդման է ենթարկվել․ նա ձերբակալվել էր 2003 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցերից հետո, ինչպես նաև 2011-2012 թվականներին՝ չարտոնված բողոքի ցույցերի կապակցությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի