Հարավային Օսիայի նախագահը հրաժարական է տվել․ նա կդառնա Պուտինի խորհրդականը

Լուրեր

22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Չճանաչված Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը հրաժարական է տվել։ Նա կդառնա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդականը։ Համապատասխան հրամանագիրն արդեն հրապարակվել է, գրում է Meduza-ն:

«Ես աջակցել եմ մեր պատմական առաջնորդ Վլադիմիր Պուտինին և պատրաստ եմ կանգնել նրա կողքին։ Այսօրվանից ես կանցնեմ ՌԴ նախագահի աշխատակազմ և կհրաժարվեմ Հարավային Օսիայի Հանրապետության նախագահի պաշտոնից»,- Գագլոևի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նախօրեին Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր Պուտինի և Գագլոևի աշխատանքային հանդիպման մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ հանդիպման ժամանակ «քննարկվել են հարցերի լայն շրջանակի շուրջ համագործակցությունը և երկկողմ երկխոսության ընդլայնման հեռանկարները»։ Գագլոևի հրաժարականի մասին հանդիպման մասին հաղորդագրությունում չի նշվել։

Գագլոևը Հարավային Օսիայի նախագահի պաշտոնը ստանձնել է 2022 թվականի մայիսին։ Նա ընտրություններում հաղթել էր  Անատոլի Բիբիլովին՝ այն ժամանակվա ինքնահռչակ հանրապետության նախագահին։

Բիբիլովը հայտարարել էր, որ նախագահական ընտրություններից հետո Հարավային Օսիան կձեռնարկի «օրինական քայլեր» Ռուսաստանին միանալու համար։ Գագլոևի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո հանրաքվեի նախապատրաստական ​​աշխատանքները դադարեցվել էին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի