Ընդդիմությունը կրակեց իր ոտքին՝ չեղարկվեց 3 տեղամասի արդյունքը. եթե ձեռք չտային՝ ԲՀԿ-ն կանցներ ԱԺ․ Մարիա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
Բոլորը

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է Երևանի ավագանիում տեղի ունեցած ծեծկռտուքին, իշխանության կոշտ հռետորաբանությանը, ԱԺ-ի ընտրությունների արդյունքներին և դրանց հետ կապված քաղաքական զարգացումներին։

Անդրադառնալով ավագանիում ընդդիմության և իշխանության միջև տեղի ունեցած բախմանը՝ Կարապետյանը նշեց, որ դա հետևանք էր ընդդիմության կողմից փաստարկների բացակայության։ «Ես այսօրվա դրվագը շատ հպանցիկ եմ դիտել։ Փոխքաղաքապետ Գրիգորյանի ելույթից, որը փաստարկում էր ընտրությունների արդյունքները, ընդդիմադիրները վրդովվեցին։ Ըստ էության՝ դա այդպես է լինում, երբ մարդն արգումենտների դաշտում չի կարողանում որևէ հակընդդեմ բան ասել, անցնում է ֆիզիկական գործողությունների», – ասել է նա։

Ի պատասխան հարցին, թե իշխանությունը պատասխանատվություն չի՞ զգում երկրում տիրող ընդհանուր մթնոլորտի համար, հատկապես, երբ կառավարող ուժի ղեկավարն օգտագործում է «սատկացնել, կզացնել» բառերը, պատգամավորը հակադարձում է.

«Մենք Հայաստանին չենք դնելու այնպիսի մի խոցելի վիճակում, որտեղ մեզ ասեն, որ դե դուք կառավարող ուժ եք, ձեր ձեռքերը ներքև պահեք, մենք ձեզ հասցնենք հարվածներ և Հայաստանն այդպիսով ծնկի բերենք։ Եթե ինձ հարվածի, ես իրավունք ունեմ ձեռքերս բարձրացնելու։ Մենք օգտվում ենք Հայաստանի ինքնապաշտպանության իրավունքից՝ ներսից հարձակումների և դրսից հարձակումների պարագայում»։

Մարիա Կարապետյանը պնդել է, որ «սատկացնելու» մասին խոսույթը վերաբերում է կոնկրետ քաղաքական ուժի և ուղղված է պետության պաշտպանությանը։

Խոսելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ խորհրդարան չանցնելու և ԿԸՀ-ի կողմից վերաքվեարկություն չնշանակելու մասին՝ պատգամավորը մանրամասնել է ԿԸՀ որոշման իրավական հիմքերը՝ նշելով, որ Ընտրական օրենսգիրքը նման դեպքերում ավտոմատ վերաքվեարկություն չի նախատեսում։ Նրա խոսքով՝ օրենքը պահանջում է գնահատել, թե որքանով են տեղի ունեցած խախտումները (այդ թվում՝ երեք տեղամասերի անվավեր ճանաչված արդյունքները) ազդել ընտրությունների համապետական արդյունքների վրա։

«Պարզվում է, որ մեր Ընտրական օրենսգիրքը մի քիչ ավելի բարդ է, քան մեր առօրյա ցանկությունները, և իր մեջ հաշվի է առնում Վահագն Հովակիմյանի գրած հոդվածի տակտիկական քվեարկության վտանգները և դա կանխելու համար բանաձև է դնում օրենսգրքի մեջ», – պարզաբանել է նա՝ հավելելով, որ իրենք են պաշտպանել զինվորների քվեարկության արդյունքները, մինչդեռ ընդդիմությունն ինքն է «կրակել սեփական ոտքերին»՝ պահանջելով անվավեր ճանաչել այդ տեղամասերի արդյունքները։

«Եթե իրենք ձեռք չտային այդ ընտրատեղամասերին, իրենք կունենային այն ձայները, որոնք կապահովեին իրենց շեմի հաղթահարումը»,- եզրափակել է Կարապետյանը։

Վերջում անդրադառնալով Ադրբեջանում շրջանառվող «Արևմտյան Ադրբեջան» թեզին և այդ համատեքստում ընդդիմության դերին՝ պատգամավորը նշել է. «Հայաստանի ընդդիմության և Ադրբեջանի օրակարգերը փոխկապակցված են։ Ադրբեջանի նախագահը երկու սցենարն էլ պատրաստ է պահում՝ ըստ Հայաստանի որոշման։ Եթե եռագլուխ կուսակցությունը զավթի իշխանությունը ընտրակաշառքով, Ադրբեջանի նախագահը պահուստային սցենար ունի։ Դա ակնհայտ է»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան