Իսրայելը դիտարկում է Լիբանանի հետ բանակցությունների շրջանակում զորքերի «խորհրդանշական» դուրսբերման մասին հայտարարելու հնարավորությունը. CNN

Լուրեր

22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
Բոլորը

Իսրայելը դիտարկում է Հարավային Լիբանանի օկուպացված տարածքներից զորքերի «խորհրդանշական» դուրսբերման մասին հայտարարելու հնարավորությունը՝ որպես առաջիկա բանակցությունների մաս: Այս մասին CNN-ին հայտնել է իրավիճակին ծանոթ իսրայելական աղբյուրը։

Նա նշել է, որ այս գաղափարը քննարկվել է Իսրայելի և Լիբանանի միջև այս շաբաթ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հովանու ներքո կայանալիք եռօրյա բանակցություններից առաջ։ Զորքերի դուրսբերումը կնշանակի որոշ ուժերի նահանջ, այսպես կոչված, դեղին գծի վրայով գտնվող աննշան տարածքներից, որը սահմանազատում էր Իսրայելի զինված ուժերի կողմից ապրիլին կնքված նախորդ հրադադարից հետո զինադադարի սահմանը։

Աղբյուրը CNN-ին հայտնել է, որ Իսրայելը քննարկում է զորքերի սահմանափակ դուրսբերման հնարավորությունը որպես Լիբանանի կառավարությանն ուղղված «ժեստ», որի նպատակն է առաջնահերթություն տալ դիվանագիտական ​​ուղղությանը և Լիբանանն առանձնացնել ԱՄՆ-Իրան հրադադարի բանակցություններից։

Կիրակի Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հերքել էր, որ իսրայելական զինվորականները դուրս կգան Բոֆորտ ամրոցից։ Այն գտնվում է մի լեռնաշղթայի վրա, որտեղ վերջին օրերին տեղի են ունեցել ամենաթեժ մարտերը: Կացը և երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել են, որ Իսրայելը չի ​​դուրս գա այն տարածքից, որը նրանք նկարագրում են որպես հարավային Լիբանանի անվտանգության գոտի։ Իսրայելի զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը և Լիբանանի զինված ուժերի հրամանատար, գեներալ Ռոդոլֆ Հայկալը կիրակի առանձին այցելել են հարավային Լիբանան:

Բացի այդ, հաղորդվում է, որ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը քննարկել է իր երկրում հակամարտության դադարեցման ջանքերը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Կատարի վարչապետ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանիի հետ, հայտնում է Լիբանանի նախագահականը X-ում։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լիբանանում հրադադարի ամրապնդման, Իսրայելի ռազմական էսկալացիայի դադարեցման և այս առումով ձեռնարկվելիք քայլերի հարցերը, այդ թվում՝ այս նպատակով բջիջ ստեղծելու հնարավորությունը»,- ասվում է երկուշաբթի տարածված հայտարարությունում։

Զրույցը տեղի է ունեցել Շվեյցարիայում կայացած բանակցությունների ֆոնին, որտեղ ԱՄՆ-ն և Իրանը կիրակի համաձայնության են եկել ձևավորել «հակամարտության դադարեցման բջիջ»՝ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագրի իրականացումն ապահովելու համար։

Զրույցին մասնակցել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, որը հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆի հետ միասին ղեկավարել է Իրանի հետ բանակցությունները՝ փոխըմբռնման հուշագրի հասնելու համար։

Այս շաբաթ Վաշինգտոնում նախատեսված է Լիբանանի և Իսրայելի պատվիրակությունների միջև բանակցությունների նոր փուլ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի