Ուկրաինան հարձակվել է Վորոնեժի վրա․ հրթիռային հարված է հասցվել պաշտպանական գործարանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.10.2026 | 09:52
Կարգալույծ հռչակված եպիսկոպոսը դատարանում պարտվել է Եկեղեցուն. նրա հայցը կարճվել է
22.10.2026 | 09:30
Երեք օր առաջ Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն պատրաստվում են վերադարձնել
21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Վորոնեժին, հայտնում է ուկրաինական Exilenova+ տելեգրամ ալիքը: Ռուսաստանի ուժայիններին մոտ կանգնած Baza տելեգրամ ալիքը նույնպես հաղորդել է քաղաքի վրա հրթիռային հարվածի մասին, գրում է Meduza-ն։

Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է տարածաշրջանում հրթիռային տագնապ հայտարարելու մասին։ Exilenova+-ը պնդում է, որ հարձակման թիրախը Վորոնեժի կիսահաղորդչային սարքերի գործարանն էր։ Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ գործարանը, ի թիվս այլ բաների, զբաղվում է հրթիռների համար բաղադրիչների արտադրությամբ։

Այս ձեռնարկությունը, մասնավորապես, արտադրում է էլեկտրոնիկա «Իսկանդեր» հրթիռների և «Պանցիր-Ս1» հակաօդային պաշտպանության համակարգերի համար։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն գործարանը ներառել են իրենց պատժամիջոցների ցուցակներում։

Նահանգապետի խոսքով՝ ՀՕՊ ուժերը քաղաքի վրա խոցել են «մի քանի արագընթաց օդային թիրախներ»։ Երեք մարդ վիրավորվել է, որոնցից մեկը ծանր վիճակում է։ Գուսևը հայտարարել է, որ «վնասվել են Վորոնեժի ձեռնարկություններից մեկի  արտադրական օբյեկտները»։ Նա չի նշել, թե որ ձեռնարկության մասին է խոսքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի