Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն

Լուրեր

22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն, որոնցից 23-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 56 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 27-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության,
  • 26 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
  • 25 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 20 դեպք՝ խարդախության,
  • 8 դեպք՝ խուլիգանության,
  • 7-ական դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման, փաստաթղթեր կեղծելու, սառը զենքի հայտնաբերման,
  • 4-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության,  ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, համակարգչային հափշտակության, թմրանյութի իրացման,
  • 3-ական դեպք՝ վստահված գույքի հափշտակման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, շորթման,
  • 2-ական դեպք՝ մարդու առևանգման, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, գույքին տիրանալու, կանխամտածված սնանկության, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու։

Բացահայտվել է նաև մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, ծառերը-թփերը ապօրինի հատելու, կաշառք տալու, ստանալու միջնորդության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, կողոպուտի, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, փողերի լվացման, ինքնիրավչության, խղճի կամ դավանանքի ազատության իրավունքի իրականացումը խոչընդոտելու, կանխամտածված սնանկության, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու, հետամտելու, արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարք կատարելու և այլ դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է․

  • 13 դեպք՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու,
  • 5 դեպք՝ շորթման,
  • 2 դեպք՝ խարդախության,
  • 1-ական դեպք՝ այլ հանցագործության, բնակարանային գողության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու։

Հայտնաբերվել է 15 հետախուզվող, կամավոր ներկայացել է 48 հետախուզվող։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերք կամավոր հանձնելու 8 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն
Անցած 3 օրում գրանցվել է 33 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 59-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։