Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին

Լուրեր

22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ հրաժարական է տալիս վարչապետի և Լեյբորիստական ​​կուսակցության առաջնորդի պաշտոններից։ Նա այս մասին հայտարարել է Դաունինգ սթրիթի նստավայրի դիմաց կայացած մամուլի ասուլիսում, գրում է BBC-ն։

Մինչ հրաժարականի մասին հայտարարելը՝ Սթարմերն ասել է, որ ժառանգել է Լեյբորիստական ​​կուսակցությունը, որը «քաղաքականապես, ֆինանսապես և բարոյապես սնանկացած» էր։ Ըստ նրա՝ իրեն «անհամար անգամներ» ասել են, որ կուսակցությունը «կորած է», բայց ինքն «ապացուցել է, որ այդ մարդիկ սխալվում են»։ Սթարմերը նշել է, թե փոխել է կուսակցությունը՝ «հալեցնելով հակասեմականության թույնը»։

«Վերականգնելով վստահությունը տնտեսության, պաշտպանության և ազգային անվտանգության նկատմամբ»,- հավելել է Սթարմերը։

Նա հայտարարել է, որ այսօր առավոտյան խոսել է թագավորի հետ՝ նրան տեղեկացնելու իր հրաժարականի որոշման մասին։ Սթարմերը խնդրել է Լեյբորիստական ​​կուսակցության գործադիր կոմիտեին սահմանել ժամանակացույց, որի համաձայն՝ ղեկավարի թեկնածուների առաջադրումները կսկսվեն հուլիսի 9-ին և կավարտվեն ամառային արձակուրդներին։ Սա նշանակում է, որ նոր առաջնորդը կընտրվի մինչև սեպտեմբեր՝ խորհրդարանի վերադառնալը։ Մինչ այս, Քիչ Սթարմերը կմնա վարչապետի պաշտոնում։

Լրատվամիջոցները նշում են, որ նոր վարչապետը կարող է նշանակվել հուլիսի վերջին կամ օգոստոսի կեսերին։

Քիր Սթարմերի դիրքերը թուլացան 2026 թվականի մայիսին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Լեյբորիստական ​​կուսակցության կրած պարտությունից հետո, որտեղ նրանք ձայների զգալի մասը զիջեցին Նայջել Ֆարաջի ղեկավարած աջակողմյան պոպուլիստական ​​«Reform UK» կուսակցությանը: Սթարմերի ժողովրդականությունը սկսեց կտրուկ անկում ապրել, քանի որ նա չկարողացավ համոզել ընտրողներին երկրի տնտեսական վիճակը բարելավելու իր կարողության մեջ: Բացի այդ, վարչապետը քննադատության է ենթարկվում այն բանի համար, որ չունի հստակ ծրագիր՝ ինչպես առաջ տանել երկիրն ու փոխել տնտեսությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի