Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին և Օդեսային․ Սումիում ընտանիքի անդամներ են զոհվել

Լուրեր

22.10.2026 | 11:48
Հայաստանը հայտնվել է National Geographic-ի՝ 2027 թվականի լավագույն զբոսաշրջային ուղղությունների ցանկում
22.10.2026 | 11:39
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս լցանավի հարվածելու մասին
22.10.2026 | 11:33
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը կավարտվի մինչև տարեվերջ
22.10.2026 | 11:24
ԱՄՆ-ն իր դիվանագետներին հրահանգել է լքել Սաուդյան Արաբիան՝ հութիների հարձակումների ֆոնին
22.10.2026 | 11:20
Բնապահպանների խնդիրները, նրանց պաշտպանության միջազգային և ներպետական մեխանիզմները. ՈՒՂԻՂ
22.10.2026 | 11:16
ՊՍԺ-ն նոր պայմանագիր կառաջարկի ծանր վնասվածք ստացած Խվիչա Կվարացխելիային
22.10.2026 | 11:13
Պապիկյանը Չեխիայի առաջին փոխվարչապետի հետ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
22.10.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
22.10.2026 | 10:57
54 տարեկանում կյանքից հեռացել է Վրաստանի հավաքականի նախկին ավագը
22.10.2026 | 10:49
Խաղաղությունը մոտ է․ Թրամփը հրաժարվել է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
22.10.2026 | 10:37
Սյունիքում քննարկվել են TRIPP-ի ենթակառուցվածքների նախագծման աշխատանքների մեկնարկին առնչվող հարցեր
22.10.2026 | 10:33
Չեմպիոնների լիգա. Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումն օգնել է «Ինտերին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 10:28
Հայաստանում AI գործարան կառուցած Firebird-ի մասին է խոսել NVIDIA-ի ղեկավարը
22.10.2026 | 10:17
Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
22.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ռուսաստանի զինված ուժերի հարվածային անօդաչու թռչող սարքը հարվածել է Խարկովի Շևչենկովսկի շրջանի կենտրոնական հատվածում գտնվող բազմահարկ բնակելի շենքին, որի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս մասին քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է տելեգրամում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Հարվածը գրանցվել է բազմահարկ շենքի 22-րդ հարկի ճակատային մասին»,- գրել է քաղաքապետը։

Ըստ նրա՝ հարվածից հետո ճակատային մասը հրդեհվել է՝ այրելով շուրջ տասը պատուհան։ Հրդեհն արագորեն մարվել է։ Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան։

Միաժամանակ, հունիսի 21-ի երեկոյան Ռուսաստանի զինված ուժերն «Իսկանդեր» բալիստիկ հրթիռով հարված են հասցրել Օդեսայի շրջանում գտնվող գյուղատնտեսական ձեռնարկության: Նախնական տվյալներով՝ մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, հայտնել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի  ղեկավար Օլեգ Կիպերը: Հարձակման հետևանքով մեքենաներ և վառելիքի բաքեր են հրդեհվել: Այրվել է պահեստ:

Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է նաև Զնոբ-Նովգորոդ համայնքի բնակելի շենքին, հայտնել է Սումիի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը։ Նրա տեղեկացմամբ՝ շենքում հրդեհ է բռնկվել։ Հարձակման վայրում զոհվել են 13-ամյա երեխա, նրա 36-ամյա հայրը և 73-ամյա տատիկը։

Վիրավորվել են ևս երկու երեխաներ՝ 10-ամյա տղա և 13-ամյա աղջիկ, ինչպես նաև նրանց մայրը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը համաձայնության է եկել Գերմանիայի հետ 600 ՀՕՊ հրթիռ գնելու վերաբերյալ։

«Մենք արդեն ստորագրել ենք նրանց (գերմանացի արտադրողների) հետ նշանակալի պայմանագիր՝ 600 հրթիռի համար»,- ասել էր Ուկրաինայի առաջնորդը ТСН.Неделя-ին տված հարցազրույցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի