Բաքվի դատարանը ձերբակալված 8 ռուսներին դատապարտել է 3-ից 4 տարվա ազատազրկման

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Ռուսաստանի ութ քաղաքացիների դատապարտել է տարբեր ժամկետներով ազատազրկման՝ նրանց մեղավոր ճանաչելով Իրանից թմրանյութերի տարանցման և տարածման, ինչպես նաև կիբերխարդախության մեջ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մասնավորապես, Սերգեյ Սաֆրոնովը, Անտոն Դրաչևը, Դմիտրի Բեզուգլին և Վալերի Դուլովը դատապարտվել են չորսական, իսկ Դմիտրի Ֆյոդորովը, Բորիս Տիմոշովը, Ալեքսեյ Վասիլչենկոն և Իլյա Բեզուգլին՝ երեքական տարվա ազատազրկման։

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Սաֆրոնովը, խմբի մյուս անդամների հետ միասին, կազմակերպել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն։ Գործով պարզվել է, որ նրանք մեծ քանակությամբ հերոին, մետադոն և հոգեմետամին պարունակող նյութ են ձեռք բերել՝ Բաքվում հետագա վաճառքի համար։

Նշվում է, որ նրանք ձերբակալվել էին Ադրբեջանի ՆԳՆ-ի կողմից թմրանյութերի ապօրինի շրջանառության և կիբեռխարդախության դեմ պայքարի գործողության արդյունքում: Նրանք կալանավորվել  էին Սաբայիլի շրջանային դատարանի 2025 թվականի հուլիսի 1-ի որոշմամբ։

Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 234.4.1 (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի անօրինական արտադրություն, ձեռքբերում, պահպանում, փոխադրում, փոխանցում կամ վաճառք, որը կատարվել է խմբի կողմից նախնական դավադրությամբ կամ կազմակերպված խմբի կողմից) և 234.4.3 (նույն արարքները, որոնք կատարվել են առանձնապես խոշոր մասշտաբով) հոդվածներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի