Հայաստանը պաշտպանական տեխնոլոգիաների սպառողից վերածվում է բարձր տեխնոլոգիական արդյունք առաջարկող գործընկերոջ․ Մխիթար Հայրապետյանի ելույթը՝ Փարիզում

Լուրեր

19.06.2026 | 16:45
Հույս ունեմ` ՍԴ-ն խիզախություն կցուցաբերի և կկայացնի իրավաչափ որոշում. Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 16:40
Քաղաքական ուժերը դիմում են ՍԴ՝ վիճարկելով ընտրությունների արդյունքը․ ՈՒՂԻՂ
19.06.2026 | 16:37
Երդում եմ տվել. նախկին ՔՊ-ական, ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանը հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 16:29
ԱՄՆ-ի հետ բանակցությունները սահմանափակված են Թեհրանի «կարմիր գծերով»․ Ղալիբաֆ
19.06.2026 | 16:25
ԴՕԿ կուսակցությունը ՍԴ-ում վիճարկում է ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը
19.06.2026 | 16:18
Դատարանը մերժեց նախկին բարձրաստիճան ոստիկանի՝ մինչև 2003 թվականը ձեռք բերված գույքի բռնագանձումը
19.06.2026 | 16:09
ԵՄ-ն Հայաստանին 34 մլն եվրո է հատկացրել՝ Ռուսաստանի առևտրային սահմանափակումների հետևանքները մեղմելու համար
19.06.2026 | 16:09
ՍԴ-ն 15 օրում պիտի որոշում կայացնի. Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 15:57
Վրաստանը հերքել է հայկական ելակը թուրքականի անվան տակ ՌԴ վերարտահանելու մասին տեղեկությունները
19.06.2026 | 15:49
ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է ատելություն և թշնամանք հրահրելու մեղադրանքով
19.06.2026 | 15:44
«Միասնության թևերը» դիմում է ՍԴ` ընտրությունների արդյունքները վիճարկելու համար. ՈւՂԻՂ
19.06.2026 | 15:40
Իսրայելցի նախարարը հայտարարել է՝ «ամբողջ Լիբանանը պետք է այրվի»
19.06.2026 | 15:33
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
19.06.2026 | 15:22
«Լսել ենք՝ հավ ու խոզ եք նվիրում»․ ըստ ՀԿԿ-ի՝«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը ընտանի կենդանիներ է բաժանել
19.06.2026 | 15:10
«Ուժեղ Հայաստան»-ը դիմում է ներկայացրել ՍԴ // ՔՊ-ն նոր Սահմանադրություն ընդունելու օրակարգը չի փոխել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի շրջանակում ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման մոտեցումները՝ ընդգծելով արհեստական բանականության, մարդկային կապիտալի և միջազգային համագործակցության դերը։ Նրա խոսքով՝ վերջին 4-5 տարիներին ոլորտում արձանագրվել է որակական թռիչք․ պետական պատվերների համակարգով ներդրվել է 172 մլրդ դրամ, իսկ նոր երկարաժամկետ պայմանագրերի համար նախատեսվում է հավելյալ 190 մլրդ դրամ։

Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել ամփոփիչ ելույթով՝ «Պաշտպանական արդյունաբերական համագործակցություն. մատակարարման շղթաներ, տաղանդներ և փոքր պետությունների դերը» խորագրի ներքո։

Իր ելույթում նախարարը ներկայացրել է ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման հայեցակարգային մոտեցումները՝ ընդգծելով, որ փոքր երկրները ևս արհեստական բանականության և տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում կարող են լինել մրցունակ՝ շնորհիվ ճկունության և նպատակային ներդրումների։

Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա ժամանակակից պաշտպանական համակարգերում: Սակայն միայն տեխնոլոգիան բավարար չէ: Նախարարի համոզմամբ՝ իրական մրցակցային առավելությունը շարունակում է մնալ մարդկային կապիտալը: Հայաստանը շարունակում է մեծ ներդրումներ կատարել ինժեներական կրթության, ստարտափների զարգացման, գիտահետազոտական ինստիտուտների և համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների հետ գործընկերության մեջ: Նպատակը հստակ է՝ ստեղծել միջավայր, որտեղ տաղանդները կարող են դրսևորվել, ստեղծել և ընդլայնել արտադրանքներ, որոնք կնպաստեն թե՛ տնտեսական զարգացմանը, թե՛ ազգային անվտանգությանը:

Նախարարը փաստել է, որ վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. պետական պատվերների համակարգի միջոցով ոլորտում ներդրվել է 172 միլիարդ դրամ, և ընդունվել է որոշում՝ հավելյալ 190 միլիարդ դրամի նոր երկարաժամկետ պայմանագրեր կնքելու մասին։ Այս քաղաքականության արդյունքում ոլորտի շրջանառությունը ներքին տնտեսությունում հասել է շուրջ 70 միլիարդ դրամի, իսկ հայկական ռազմական արտադրանքն արդեն իսկ արտահանվում է։

Այսպիսով՝ ապագան պատկանում է ոչ թե մեկուսացված արդյունաբերական բազաներին, այլ փոխկապակցված էկոհամակարգերին, որոնք ունակ են միասին ճանապարհ հարթել նորարարությունների համար: Նախարարի համոզմամբ՝ նորարարական էկոհամակարգերը ծաղկում են, երբ ստարտափները կարողանում են արագ փորձարկել, ձախողել, սովորել և կատարելագործվել: Ուստի, ջանքեր չեն խնայվում փորձարկումների ընթացակարգերը պարզեցնելու և իրական օպերատիվ միջավայրերի հասանելիությունը մեծացնելու ուղղությամբ:

Գլոբալ մրցակցությունում հաջողելու համար Հայաստանը զարգացնում է «ԱԲ գործարանների պարտեզի» (AI Factory Garden) իր տեսլականը, ինչը հայկական պաշտպանական ընկերություններին թույլ է տալիս իրականացնել բարդ ինժեներական մոդելավորումներ և անհրաժեշտ փորձարկումներ, որտեղ պետությունը տրամադրում է անհրաժեշտ ռեսուրսներ և ենթակառուցվածքներ։

Նախարարն ընդգծել է միջազգային համագործակցությունների խթանման պատրաստակամությունը՝ նշելով, որ ՀՀ կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկում արտահանման լիցենզավորման ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ, ինչը կապահովի հայկական տեխնոլոգիական լուծումների մուտքը համաշխարհային շուկաներ։ Հայաստանը սպառողից վերածվում է աշխարհին բարձր տեխնոլոգիական արդյունք առաջարկող գործընկերոջ, որտեղ գիտական ներուժը, էներգետիկ հնարավորությունները և հաշվարկային հզորությունները միասնաբար ծառայում են ազգային անվտանգության և տեխնոլոգիական առաջընթացի ապահովմանը:

«Միասին մենք կարող ենք կառուցել մատակարարման շղթաներ, որոնք ավելի դիմակայուն են, մշակել տեխնոլոգիաներ, որոնք ավելի արդյունավետ են, ստեղծել պաշտպանական արդյունաբերական էկոհամակարգ, որն ավելի ուժեղ է, քանի որ հիմնվում է ինչպես մեծ, այնպես էլ փոքր պետությունների կարողությունների վրա»,- իր ելույթն ամփոփել է Մխիթար Հայրապետյանը։