Ձերբակալվել են Արմեն Աշոտյանն ու Գայանե Գասպարյանը
Հասարակություն
05.06.2026 | 10:44
Ձերբակալվել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը։
Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից։
Կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ շուրջ 200 մլն դրամ արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման վարույթով 7 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։
Անի Թամրազյան