Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով

Լուրեր

05.06.2026 | 02:00
ՌԴ-ից մարդկանց ստիպելով բերում են իրենց օգտին քվեարկելու․ Փաշինյանը՝ «Ուժեղ Հայաստանի» մասին․ ՏԵՍՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:57
Հայրս հրաշքով է փրկվել, Հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում է եղել․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:53
Փաշինյան-Կարապետյան բանավեճ 300 հազար ադրբեջանցիների թեզը օրակարգ բերելու մասին․ ի՞նչ է նշված ԱՀԾ զեկույցում
05.06.2026 | 01:41
Մանդատները վա՞յր եք դնելու և ապալեգիտիմացնեք ԱԺ-ն, թե՞ մնալու եք․ Սպարտակ Կյուրեղյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:39
Փաշինյանի պնդումը Սամվել Կարապետյանի անձնագրի մասին․ ФСБ-ի մասին հիշատակումը խեղաթյուրված է
05.06.2026 | 01:33
ԵԱՀԿ մինսկի խումբը միշտ խաղացել է երկդիմի խաղ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:23
ՔՊ-ն ամենաշատ գումարն է ծախսել քարոզչության վրա․ Թաթոյանը ճիշտ է
05.06.2026 | 01:18
Բռնաբարեցիք ձեր 300.000 հազար ադրբեջանցիներով․ Լևոն Շիրինյանը՝ Նարեկ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:14
Սամվել Կարապետյանը Ֆրանսիայում չի հետախուզվում․ Փաշինյանի պնդումը սխալ է
05.06.2026 | 01:13
Ես փակել եմ ԼՂ էջը, որ ձեր երեխաները ապրեն. Փաշինյանը` բանավեճի մասնակիցներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 01:05
Ասել են` ուզում ենք գնանք՝ ՌԴ, զանգել եմ Պուտինին, օդանավն էլ տվել եմ, չեն գնացել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:59
Չափավորեք Ձեզ․ վեճ Արման Թաթոյանի և Արման Բաբաջանյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:53
«Վալերյանկա եմ բերել, ակնկալում էի, որ լարված է լինելու», «Բերել եք, խմեք»․ թեժ բանավեճ Փաշինյանի և Թաթոյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:45
Թող գա տեսնենք` ով ա կատուն, ով` առյուծը. Փաշինյանը` Ծառուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 00:35
Փաշինյանը՝ Ծառուկյանի և Մինասյանի գույքերի բռնագանձման մասին․ որքանն է հաստատվում պաշտոնական աղբյուրներով
Բոլորը

ՔՊ ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նախընտրական բանավեճի ընթացքում մի քանի պնդումներ է արել ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի գործերի վերբերյալ։ Դրանցից երկուսը վերաբերում են Գագիկ Ծառուկյանին և Միքայել Մինասյանին։

Factor TV-ն հասանելի տվյալների հիման վրա ստուգել է, թե որքանով են համընկնում Փաշինյանի ասածները նախկինում արված պաշտոնական հրապարակումների հետ։

Միքայել Մինասյանից գույք վերադարձնելու մասին

Նիկոլ Փաշինյանը պնդում է․ «Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի փեսա Միշիկին, մենք Միշիկի ապօրինի գույքերն ենք այսօր հետ վերադարձնում։ Ես խորհրդարանում անդրադարձել եմ, մենք Միշիկից փող չենք վերցրել, մենք Միշիկին փող ենք տվել, որովհետև մեր թերթը (նկատի ունի «Հայկական ժամանակը»-խմբ․) վաճառվել ա էդ մոնոպոլ ցանցում, որից իրանք շահույթներ են ստացել»։ 

Factor TV-ն պարզել է, որ հունիսի 4-ի դրությամբ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում հայցադիմում չի ներկայացվել դատարան, ուսումնասիրության իրականացման մասին չի հայտարարել նաև ՀՀ գլխավոր դատախազությունը։

Միքայել Մինասյանի նկատմամբ տարբեր տարիներին մի քանի քրեական վարույթների շրջանակում ներկայացվել են մի շարք մեղադրանքներ։ Ըստ ՀՀ դատախազության և հրապարակված դատական նյութերի՝ հիմնական մեղադրանքները ներառում են․

  • Փողերի լվացում (հանցավոր ճանապարհով ստացված գույքի օրինականացում)՝ առանձնապես խոշոր չափերով,
  • Ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մասնակցություն՝ պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում բիզնես կառավարման մեջ ներգրավված լինելու վերաբերյալ մեղադրանքներ,
  • Հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու վերաբերյալ մեղադրանքներ՝ մի շարք անձանց հետ միասին,
  • Առանձնապես խոշոր չափերի խարդախություն, կաշառք տալու, հակամրցակցային գործունեության և այլ տնտեսական հանցագործությունների մեղադրանքներ, որոնք 2024 թվականին նոր քրեական հետապնդումների հիմք են դարձել,
  • «Ձորա ՀԷԿ»-ի գործով նրան վերագրվել է պետական գույքի օտարման գործընթացում ներգրավվածություն և դրանից ստացված միջոցների հետագա օրինականացում,
  • Առանձին վարույթներում քննվել են նաև «Երևան Մոլ»-ի բաժնեմասերի ձեռքբերման և օֆշորային ընկերությունների միջոցով ֆինանսական գործարքների օրինականության հարցերը։

Քրեական գործերով դատավճիռները դեռևս չեն հրապարակվել։

Գագիկ Ծառուկյանից գույք վերադարձնելու մասին

Պնդում․ «Ես հիմա ուզում եմ հստակ արձանագրել, որ ապօրինի ծագում ունեցող գույքի վարույթի շրջանակներում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ներկայացվել է հայց, և նրա մոտ 300 միլիոն դոլարի գույք ապօրինի ձեռք բերված է, այսինքն՝ թալանված է ժողովրդից։

Թող գա այստեղ և պատասխանի այդ հարցին՝ ինչպե՞ս է թալանել ժողովրդից 300 միլիոն դոլար։ Ինչու՞ չկա, բա մեծ-մեծ խոսում են, հոխորտում են… ես հրավիրում եմ՝ թող գա։ Ինչ-որ առյուծներից է խոսում, թող գա մի հատ տեսնենք՝ ով է կատուն և ով է առյուծը»։

Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել.

  • 79 անշարժ գույք. 
  • 42 տրանսպորտային միջոց.
  • Չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 348 մլն 194 հազար դրամ.
  • Զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 միլիոն դրամ.
  • 10 անշարժ գույքի, որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին, շուկայական արժեք. 
  • 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր.
  • 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք.
  • 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումար՝ շուրջ 16.8 մլրդ դրամ.
  • 86 մլրդ 400 մլն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ ելքերի հանրագումար:

2023-ի նոյեմբերին 1 դոլարն արժեցել է միջինում 402 դրամ։ Դրամով ներկայացված բռնագանձման պահանջներն իրար գումարելով ստացվում է․

  • Ընդհանուր գումարը դրամով՝ 166,581,194,000 դրամ,
  • Ընդհանուր գումարը դոլարով (402 դրամ փոխարժեքով)՝ մոտ 414,4 միլիոն դոլար։

Եվգենյա Համբարձումյան