Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով

Լուրեր

24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
23.11.2026 | 22:44
ՔՊ-ական համայնքապետի դեմ հայցը մերժվել է․ Քաջայր Նիկողոսյանը կշարունակի թեկնածու լինել
23.11.2026 | 22:30
ԱՄՆ կառավարությունը հիմքեր չունի ենթադրելու, որ Ջենսեն Հուանգի վերադարձը NVIDIA որևէ վտանգ է ներկայացնում ազգային անվտանգության համար․ Թրամփ
23.11.2026 | 22:14
Ադրբեջանում ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդին արգելել են լքել երկիրը
23.11.2026 | 21:57
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2026 | 21:53
Ռուսաստանը ցանկանում է մինչև տարեվերջ միջուկային զենք տեղակայել տիեզերքում. գերմանական ԶԼՄ-ներ
23.11.2026 | 21:40
40-ից ավելի միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՀՀ-ից ՀՔԱՎ-ը, կոչ են արել ԵԱՀԿ երկրներին արգելափակել կառույցում Ադրբեջանի հնարավոր նախագահությունը
23.11.2026 | 21:29
Թուրքիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել ընդդիմության և ԶԼՄ-ների նկատմամբ իշխանությունների ճնշումների դեմ
23.11.2026 | 21:14
ԱՄՆ-ն ու Եվրոպան ցանկանում են մինչև Սուրբ Ծնունդ բանակցություններ անցկացնել ՌԴ-ի հետ, Ուկրաինան պատրաստ է նույնիսկ վաղը․ Զելենսկի
23.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Երևանը՝ խցանումային կոլապսի առաջ․ ո՞վ է մեղավոր, և ո՞րն է ելքը
23.11.2026 | 20:53
Սահմանադրական «նոր կոստյում»․ ո՞ւմ է սազում իշխանության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
Բոլորը

Նոյեմբերի առաջին կեսին Աբու Դաբիում նախատեսված՝ Ուկրաինայի շուրջ կարգավորման բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով։ Սակայն հետագայում չի բացառվում Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությունը՝ անվտանգության հարցերի քննարկման ժամանակ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

«Սկզբունքորեն ոչինչ չի կարելի բացառել, բայց Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված բանակցությունները, որոնց մասին խոսում ենք, կանցկացվեն եռակողմ ձևաչափով»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք բանակցությունները կարող են դառնալ քառակողմ՝ հաշվի առնելով եվրոպական անվտանգության ճարտարապետության քննարկման ծրագրերը։

Պեսկովը ը հիշեցրել է, որ նախօրեին Ռուսաստանի նախագահը նշել էր բանակցությունների թեման՝  դրանք Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության հարցերն են խաղաղ կարգավորման դուրս գալուց  հետո։

«Սա խաղաղ կարգավորման հասնելու գործընթացի շատ կարևոր բաղադրիչներից մեկն է։ Առանց դրա համապարփակ լուծումն անհնար է, ուստի, կարծում եմ, սա քննարկման շատ լուրջ թեմա է։ Դժվար է ասել, թե ինչպես և ինչ ձևաչափով կշարունակվեն հետագա քննարկումները։ Ակնհայտ է, որ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը հնարավոր չի լինի քննարկել առանց մյուս մասնակիցների, սակայն այդ քննարկումը կսկսվի հենց եռակողմ ձևաչափով»,- ասել է Պեսկովը։

Հարցին, թե Կրեմլն ինչպես կվերաբերվեր Ուկրաինայի շուրջ դիվանագիտական գործընթացում Եվրամիության ներգրավմանը՝ հաշվի առնելով եվրոպական երկրների ներկայիս ներգրավվությունը հակամարտությանը, ինչպես նաև հայտարարությունները, որ ԵՄ-ն քննարկում է իր հատուկ ներկայացուցչի նշանակումը՝ ուկրաինական հարցով բանակցություններին մասնակցելու համար, Պեսկովը պատասխանել է, որ «դա կախված է դիրքորոշումից, որով եվրոպացիները կարող են մասնակցել այդ գործընթացին»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի