Մեդվեդևը՝ ՌԴ-ՀՀ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին

Լուրեր

24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Բոլորը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իբր, ընտրել է Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու ուղին, որը «կվնասի ամբողջ հայ ժողովրդին և երկրի տնտեսությանը»։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նա նաև ասել է՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացման համար «անհրաժեշտ է կառուցողական ղեկավարություն Երևանում, և ուղու ընտրությունը կախված է Հայաստանի ժողովրդից»։

«Մենք պատրաստ ենք հետագայում էլ շարունակել զարգացնել արդյունավետ, փոխշահավետ համագործակցությունը և հավասար փոխգործակցությունը Հայաստանի և նրա ժողովրդի հետ։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, մեր դաշնակիցը պետք է ունենա կառուցողական ղեկավարություն, որը ցանկանում է բարեկամանալ Ռուսաստանի հետ։ Ուղու ընտրությունը մնում է Հայաստանի ժողովրդինը»,- հավելել է նա։

Խոսելով ՀԱՊԿ-ին մասնակցությունը սառեցնելու մասին՝ Մեդվեդևն ասել է, թե հենց ՀԱՊԿ-ի շրջանակում Ռուսաստանը, իբր, «միշտ պատրաստ է պաշտպանել Հայաստանը իր կողմից ճանաչված սահմաններում»։

Մեդվեդևն անդրադարձել է նաև ԵՏՄ-ին՝ հայտարարելով, թե Փաշինյանը «փորձում է Հայաստանը տանել դեպի ԵՄ՝ պահպանելով ԵՏՄ-ից ստացվող օգուտները»։ Միաժամանակ, ռուսաստանցի պաշտոնյան նախազգուշացրել է՝ Հայաստանը ստիպված կլինի ռուսական գազը գնել եվրոպական գներով, ինչը ներկայիս սակագներից երեք անգամ թանկ է։

Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորն» ավելի վաղ հայտարարել էր, որ  խնդիրներ է գրանցում Հայաստանից ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի և մրգերի մատակարարումների հետ կապված։ Բացի այդ, «Ռոսպոտրեբնադզոր»-ը դադարեցրել է հայկական երեք ընկերությունների արտադրած ալկոհոլային խմիչքների վաճառքը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի