Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
Քաղաքականություն
24.10.2026 | 18:44
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում ֆրանսերեն գրառում է կատարել՝ անդրադառնալով Ֆրանսիայում տեղի ունեցած ողբերգական դեպքին․
«Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը։ Իմ ցավակցություններն եմ հայտնում զոհի ընտանիքին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին։
Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարում»։
Փարիզի մերձակայքում գտնվող քաղաքներից մեկում նախօրեին ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել։
Կրակոցները հնչել են Տրապ քաղաքում՝ Ֆրանսիայի մայրաքաղաքից շուրջ 20 կմ դեպի արևմուտք, Վերսալից ոչ հեռու։ Կասկածյալը ձերբակալվել է հարևան Կուանյեր քաղաքում և կալանավորվել։


