Հայաստանում և Ադրբեջանում հանրության տրամադրություններն արտացոլում են, որ նրանք հոգնել են հակամարտությունից. Թոմ դե Վաալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:22
Ավելի քան 150 նախագիծ, 30 հազար այցելու․ TOON EXPO-ն կանցկացվի նոյեմբերի 13-15-ը Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:16
Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
03.11.2026 | 20:06
Փաշինյանը Բրյուսելում պատասխանել է Euronews-ի հարցերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:00
Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:52
Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար
03.11.2026 | 19:40
«Գյումրին մե՛ր քաղաքն է»․ ռուս զինծառայողների կողմից բռնության ու նվաստացման նոր դեպքի մասին ահազանգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:25
78 տարում առաջին անգամ NBA-ի թիմը մրցաշրջանի սկզբում խաղացել է վեց բասկետբոլիստով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 19:15
Հարավային Կորեան և Թուրքիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում
03.11.2026 | 19:02
Տուսկը հայտնել է, որ Լեհաստանը Կալինինգրադի մարզի հետ սահմանին հատուկ գործողության շրջանակում կանխել է ռուսական կողմից սադրանքը
03.11.2026 | 18:47
Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր. ԼՈՒՍԱՆԿԱՐ
03.11.2026 | 18:35
ՀՀ-ում անազատության մեջ հայտնված անձանց թիվն աճել է 386-ով․ անցնող 11 ամիսների վիճակագրությունը
Բոլորը

Ինձ համար միանգամայն պարզ է, որ հակամարտությունն ինքնին ավարտվել է, բայց լիակատար խաղաղություն դեռ չի հաստատվել, Factor TV-ին տված հարցազրույցում նշում է Carnegie Europe-ի ավագ գիտաշխատող Թոմ դե Վաալը։

Փորձագետի խոսքով՝ արցախյան հակամարտության նման հակամարտություններն անմիջապես չեն ավարտվում և երկար ժամանակ է պահանջվում՝ դրանց հետևանքները հաղթահարելու համար։ Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը ընտրություններում չի նշանակի, որ հայ հասարակությունը մոռացել է Արցախում տեղի ունեցածը։ Միաժամանակ, դե Վաալն ընդգծում է, որ թե՛ հայ, թե՛ ադրբեջանական հասարակությունները հոգնել են հակամարտությունից։

Խոսելով այն մասին, թե ինչու Թուրքիան անկախ քայլեր չի ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար, դե Վաալը նշում է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ իր շփումները ցույց են տալիս՝ նրանք ներկայիս փուլն ընկալում են որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատմական հնարավորություն։ Սակայն Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական հարաբերություններն Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև Բաքվի քաղաքական և տնտեսական ազդեցությունը նշանակում են, որ Անկարան փաստացի սպասում է Ադրբեջանի համաձայնությանը՝ Հայաստանի հետ սահմանը բացելու համար։

Դե Վաալի խոսքով՝ ադրբեջանական կողմը կարող էր նպաստել խաղաղության գործընթացի արագացմանը և իր հեղինակության ամրապնդմանը հայ հասարակության մեջ։ Մասնավորապես, Բաքվի հայտարարությունների անորոշությունն այն մասին, թե ինչ գործընթացներ կարող են սկսվել Հայաստանի ընտրություններից և Փաշինյանի հնարավոր հաղթանակից հետո, զուգորդված սահմանադրական հանրաքվե անցկացնելու անհնարինության հետ, բացասաբար է անդրադառնում խաղաղության գործընթացի նկատմամբ վստահության վրա:

«Ես կարծում եմ, որ Ադրբեջանը կարող է շատ ավելին անել՝ հայ հասարակությանը խաղաղության օգուտները ցույց տալու համար»,- նշում է փորձագետը։

Անդրադառնալով TRIPP նախագծին՝ Թոմ դե Վաալը ուշադրություն է հրավիրում Կարս-Դիլուջու-Նախիջևան երկաթուղու այլընտրանքային նախագծի հարցի վրա: Նրա խոսքով՝ թուրքական կողմի համար այս նախագիծն արտացոլում է Հայաստանից կախված չլինելու դժկամությունը նման զգայուն հարցում: Միևնույն ժամանակ, փորձագետը ԱՄՆ-ի վճռականությունը՝ նպաստելու TRIPP-ի իրականացմանը, մինչդեռ Իրանի շուրջ հակամարտության երկարաձգումը որպես նախագծի գործնական իրականացման հիմնական ռիսկ է նշում։

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մարդասիրական ասպեկտների մասին խոսելով՝ դե Վաալն ամենաիրատեսական սցենար է համարում այն, որ Արցախի հայերն այցելեն գերեզմանատներ և եկեղեցիներ Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումից և երկու երկրների միջև հարաբերությունների աստիճանական զարգացումից հետո: Նա այս սցենարը համեմատում է Կիպրոսի փորձի հետ՝ հավելելով, որ ներկայիս պայմաններում զգալիորեն ավելին ակնկալելն անիրատեսական է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Սամվել Մելիքսեթյան