Իշխանությունը բերեց ՌԴ-ԵՄ կոնֆլիկտն իր տանը տեղավորեց․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
24.10.2026 | 15:17
Առաջիկա օրերին Երևանում և առանձին շրջաններում անձրև է սպասվում
24.10.2026 | 14:42
Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրը
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր և այդ դաշինքի պատգամավորի թեկնածու Գեղամ Մանուկյանի համոզմամբ՝ ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը զուրկ է սոլիդությունից և կանխատեսելիությունից, ինչը հանգեցրել է արհեստական հակադրությունների և միջազգային գործընկերների անվստահության։ Factor TV-ի հետ զրույցում նա անդրադարձել է ԵՄ-ԵՏՄ հարաբերություններին, Ռուսաստանի հետ նոր որակի հարաբերություններ կառուցելու իրենց տեսլականին և ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի կիրառմանը։

Անդրադառնալով ՌԴ նախագահի առաջարկին՝ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև ընտրություն կատարելու հարցում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, Գեղամ Մանուկյանը նշեց, որ այդ հակադրությունն ինքնին արհեստական է՝ ստեղծված Հայաստանի իշխանությունների կողմից։

«Այդ հակադրությունը, որը մտցրել է Հայաստանի իշխանությունը, ինքնին արհեստական է՝ ԵՄ-ԵՏՄ, որովհետև շատ ավելի քաղաքականացված դարձրեց Եվրամիության հետ ինտեգրման պրոցեսը, և այդ իսկ պատճառով դարձավ նաև Ռուսաստանի խնդիր։ Պետք է հիշեցնեմ, որ Հայաստանը տարիներ շարունակ Եվրոպական միության հետ ինտեգրման հաստատված ծրագիր է ունեցել՝ ՍԵՊԱ-ն, որն ամբողջությամբ կատարված չի»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանությունը, գործնական քայլերի փոխարեն, քվե ակնկալող հայտարարություններ է անում, ինչպիսին է վիզաների ազատականացման թեման։

Խոսելով Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի հետ նոր որակի հարաբերությունների մասին՝ Մանուկյանն ընդգծեց «սոլիդության» կարևորությունը։ Նա հիշեց մի եվրոպացի դիվանագետի խոսքերը, ով նշել էր, որ Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատելը, չնայած առկա խնդիրներին, հեշտ էր, քանի որ նա կանխատեսելի էր. «Մենք վստահ էինք, որ մեր հետ Բրյուսելում խոսակցության ժամանակ այն, ինչ որ ասում է Հայաստանի նախագահը, նույնն ասում է Վաշինգտոնում և նույնն ասում է Մոսկվայում»։
Ըստ պատգամավորի՝ ներկայիս իշխանությունը կորցրել է այդ վստահությունը. «Անցնող յոթ տարիներին մեր երկիրն իր իմիջի մեջ ամենամեծ արտաքին կորուստներից մեկը, որ ունեցել է, անկանխատեսելիությունն է։ […] Այս իշխանությունն ամեն մեկի քիմքին դուրեկան խոստումներ, հայտարարություններ է անում»։

Ինչ վերաբերում է ապօրինի գույքի բռնագանձմանը, Մանուկյանը քննադատեց օրենքը՝ այն համարելով հակասահմանադրական, քանի որ խախտում է անմեղության կանխավարկածը։ «Ոչ թե պետությունն է մեղադրում և ապացուցում, որ Գեղամը այս տունն առել է անօրինական, այլ Գեղամին է ասում՝ պետք է ապացուցես, որ առել ես օրինական։ Մեր իշխանության գալու դեպքում սահմանադրականության հարցը կկարգավորվի, որտեղ քաղաքացու դեմ պետության հայցը կունենա արդար չափորոշիչներ, և կշարունակի գործել, բայց բոլորի համար։ Չի լինի այնպես, որ սա ընդդիմադիր է, ուրեմն պետք է անենք, ընտրությունները մոտենում է, ուրեմն պետք է քարոզչության համար այսքան մարդ…»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան