Մեր ցուցակում չկան մեծահարուստներ, չկան հարուստ ինչ-որ գործարարներ․ Վահան Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
Բոլորը

«Մեր կարգախոսը «Անվտանգություն և զարգացում»-ն է։ Այսպես ենք ընտրել, որովհետև գտնում ենք այսօր քաղաքական բանավեճի հիմնական թեման խաղաղությունն է և պատերազմը, ընտրել ենք, որովհետև գտնում ենք՝ ո՛չ խաղաղությունը, ո՛չ պատերազմն իրենք հավերժ գաղափարներ չեն։ Եվ եթե չլինի անվտանգության լուրջ համակարգ, չենք ունենա ոչ մի խաղաղություն»,- այս մասին քարոզարշավի մեկնարկին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության երկրորդ համար Վահան Բաբայանը։

Նա ընդգծեց՝ իրենց ցուցակը բաղկացած է 83 հոգուց, որտեղ չկան մեծահարուստներ, չկան հարուստ ինչ-որ գործարարներ։

«Տարբեր շերտերի մարդիկ են՝ և՛ մեր կուսակցության ղեկավար կազմից, և՛ մեր համակիրներից կամ կուսակցական։ Մարդիկ են, որոնք բոլորի նման հասարակ մեր ժողովրդի ներկայացուցիչներն են․ մենք գնում ենք Ազգային ժողով՝ պաշտպանելու մեր հասարակ մարդկանց իրավունքները ու շահերը։ Քարոզարշավի մեր մարտավարությունը և ռազմավարությունը մենք ունենք, ընտրել ենք ճանապարհ՝ մարդկանց հետ կենդանի շփումների, որովհետև մեր վարչապետի թեկնածուն՝ պարոն Հարությունյանը, իր կենսագրությամբ և գործի բերումով զբաղեցրել է բարձրագույն պաշտոններ՝ ռազմաքաղաքական պաշտոններ, դիվանագիտական պաշտոններ։ Եվ շատ կարևոր ենք համարում, որ մեր հանդիպումները լինեն ոչ թե դահլիճային և ինչ-որ այդպես դեկլարատիվ, այլ լինեն անհատական մարդկանց հետ փողոցում շփումներով՝ մարզերով, Երևանում, և որպեսզի շարքային մարդիկ հասկանան՝ ով է պարոն Հարությունյանը, ինչ կենսագրություն ունի և ինչ ծրագիր է առաջարկում։ Հետևաբար, մեր կուսակցությունը առաջիկա 10 օրում լինելու է Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում, այնուհետև մենք մեկնելու ենք մարզեր և մեր հանդիպումները տեղափոխելու ենք մարզային համայնքներ, քաղաքներ և այլն»,- իրենց քարոզարշավային ճանապարհը ներկայացրեց Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։