Պարը շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում․ նախարարի ուղերձը

Լուրեր

26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:29
4 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ»․ ընտանեկան բռնության մասին նախագիծը դրական եզրակացություն ստացավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 12:20
Արփինե Սարգսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 12:18
Հայ բռնցքամարտիկները երկու մեդալով կվերադառնան Թուրքիայից
26.10.2026 | 12:10
Ստեփանավանում հաղթել է «Գործարար» կուսակցությունը // Վուչիչը պարտվել է Սերբիայի ընտրություններում․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 12:03
Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ են անցել Մոսկվայի հետ երկխոսության կողմնակից Յոտովան և արևմտամետ Գյուրովը
26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա կապակցությամբ։

 

Ուղերձում ասվում է․

«Պարարվեստի հարգելի՛ գործիչներ, պարարվեստի սիրահարներ, ամեն տարի ապրիլի 29-ին աշխարհը նշում է Պարի միջազգային օրը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում այն վաղուց գտել է իր արժանի տեղը՝ համախմբելով պարի սիրահարներին և պարարվեստի գործիչներին:

Պարն ուղեկցում է և համոզված եմ՝ շարունակելու է ուղեկցել մարդուն իր ողջ կյանքի ընթացքում՝ արտացոլելով մեր ձգտումները, զգացումները, հույզերն ու ապրումները, ինքնությունն ու ավանդույթները։ Այն հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական և ազգային պատկանելիությունից։

Մեզանում ձևավորված բարի ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ապրիլի 29-ին Երևանն ապրում և շնչում է պարով: Այս տարի ևս Պարի միջազգային օրը ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ մեր սիրելի մայրաքաղաք Երևանը կվերածվի մի մեծ պարային հարթակի՝ պարային հանդիսություն նվիրելով երևանցիներին և քաղաքի հյուրերին:

«Արի՛ պարի» կարգախոսը ժամը 16.00-ին տոնական շուրջպարով Հանրապետության հրապարակում կհամախմբի պարախմբերին և պարի սիրահարներին, իսկ ժամը 18.00-ից այն կտարածվի ողջ քաղաքով՝ եզրափակվելով Ազատության հրապարակում:

Պարի տոնը կթևածի նաև Հայաստանի Հանրապետության մարզերով, որտեղ ևս կկայանան պարային ֆլեշմոբեր:

Համոզված եմ, որ պարասեր հանրությունը սիրով կմասնակցի այս պարային հրավառությանը և շրջան կազմելով՝ բոլորս միասին կրկին կհիշեցնենք աշխարհին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված մեր ազգային պարի մասին:

Պարարվեստի սիրելի՛ գործիչներ, շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ: Այս տոնը հրաշալի առիթ է՝ մեկ անգամ ևս արժևորելու և հիշելու պարարվեստի երախտավորներին, քննարկելու ոլորտին հուզող հարցերը և կատարված աշխատանքը: Մաղթում եմ ստեղծագործական նոր ներշնչանքներ և լեփ-լեցուն դահլիճներ: ՀՀ կառավարությունը պատրաստ է մշտապես լինել ձեր կողքին` աջակցելով հայկական պարարվեստի զարգացմանն ու միջազգային հարթակներում հայկական պարի ճանաչելիության բարձրացմանը»,- ասված է հաղորդագրությունում։