Ադրբեջանից գազ գնելը շատ իրատեսական է, բայց չեմ կարծում՝ ՌԴ-ն թանկացնի գազը․ Հայկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 14:58
«Պրեմիում» ապրանքանիշի մոխիտոյի արտադրությունը կասեցվել է․ նմուշը չի համապատասխանել նորմերին
17.08.2026 | 14:48
Ինչի մասին չգիտեմ, աշխատում եմ դրա մասին խոսել, փորձում եմ սովորել․ Սիսակ Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 14:43
Արամ Հովհաննիսյանը՝ ՊՆ ՌՈ պետ
17.08.2026 | 14:39
Ռուսական զորքերը հրետակոծել են Դոնեցկի մարզի Կրամատորսկը․ 2 մարդ է զոհվել
17.08.2026 | 14:30
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել ԵՄ գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ
17.08.2026 | 14:22
Զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
17.08.2026 | 14:19
Տեսչական մարմինը հորդորում է չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայաններից․ կրկին թերլիցքավորում է արձանագրվել
17.08.2026 | 14:16
ՀՀ և Հնդկաստանի ԶՈւ գլխավոր շտաբները նոր համագործակցության ձևաչափ կսահմանեն
17.08.2026 | 14:10
«Մանչեսթեր Սիթին» ու «Բարսելոնան» համաձայնության են հասել Ռոդրիի տրանսֆերի շուրջ. աղբյուր
17.08.2026 | 13:59
ԿԲ-ն զգուշացնում է «դրածո միջնորդների» սխեմաների մասին․ մի՛ տրամադրեք ձեր հաշիվները կամ քարտերը ուրիշներին
17.08.2026 | 13:51
Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է Ռուսաստանից
17.08.2026 | 13:42
Քարի լճի տարածքում աղբի կուտակումների դեպքով վարչական վարույթ է հարուցվել
17.08.2026 | 13:34
ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարել. Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 13:26
Արտահանողները նավթի գաղտնի փոխադրումներ են իրականացնում Հորմուզի նեղուցով. Bloomberg
17.08.2026 | 13:20
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
Բոլորը

Ռուսական պետական «Честный знак» համակարգի կողմից «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքի կասեցումը քաղաքական ենթատեքստ ունի և հավանաբար երկար չի տևի։ Factor TV-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ է հայտնել տնտեսական մեկնաբան, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Գևորգյանը։ Նրա կարծիքով, սա Ռուսաստանի կողմից ժամանակավոր ճնշում է, որը կապված է առաջիկա ընտրությունների հետ և նպատակ ունի ցույց տալ, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե իրենց նախընտրելի ուժը չհաղթի։

Անդրադառնալով «Ջերմուկ»-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Գևորգյանը նշել է, որ սա երկարաժամկետ խնդիր չի դառնա։

«Ես չեմ կարծում, որ սա ինչ-որ երկարատև բան է լինելու, որովհետև 2026 թվականի հունիսի 7-ին, ընտրություններից հետո, երբ որ ամեն ինչ կհանդարտվի, Ռուսաստանը կվերադառնա նորմալ գործընկերության հարթություն։ Հիմա իրենց համար դա բնական է իրենց տեսանկյունից, որովհետև իրենք անթաքույց աջակցություն են հայտնել ընտրություններին մասնակցող քաղաքական մի ուժի վերաբերյալ, և հիմա պիտի ինչ-որ այսպես ֆոն ստեղծեն, որ եթե այդ ուժը չհաղթի, ապա կլինեն խնդիրներ»,– պարզաբանել է նա։

Գևորգյանի խոսքով՝ Ռուսաստանը նման տնտեսական պատերազմներում հաջողության չի հասնում։ «Ռուսաստանն այդ պատերազմներում սովորաբար տանուլ է տալիս։ Փորձը ցույց է տալիս, 2014 թվականից սկսած, համենայն դեպս, որ այդ պատերազմներում ինքը ուժեղ չի»,– հավելել է նա։

Խոսելով ռուսական գազի գնի մասին, տնտեսական մեկնաբանը նշել է, որ Հայաստանի համար դա այնքան էլ արտոնյալ չէ, որքան ներկայացվում է։

«Վրաստանն ավելի էժան գազ է գնում Ադրբեջանից, քան Հայաստանը՝ Ռուսաստանից։ Բելառուսն ավելի էժան գազ է գնում, քան Հայաստանը։ Այստեղ կա մի հատ խնդիր. 2025 թվականին պիտի արդեն ստեղծված լիներ էներգետիկ միասնական շուկա ԵԱՏՄ-ի շրջանակներում, և դա արված չի»,– ասել է նա՝ ընդգծելով, որ սա ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ։

Ըստ Գևորգյանի՝ Ռուսաստանի տնտեսական անվտանգության ռազմավարության մեջ ամրագրված է, որ կանաչ էներգետիկայի զարգացումն այլ երկրներում սպառնալիք է իրենց համար, և Հայաստանում 2018 թվականից հետո արևային էներգետիկայի կտրուկ աճը չէր կարող աննկատ մնալ։

«Ռուսաստանի նախագահի 2017 թվականի հրամանագիր կա՝ թիվ 208, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ այլ երկրներում կանաչ էներգետիկայի զարգացումը, ածխաջրածնային վառելիքի նկատմամբ պահանջարկի նվազումը լուրջ սպառնալիք է Ռուսաստանի տնտեսության համար։ Մինչև 18 թվականը Հայաստանում արևային էներգետիկան 0․0 քանի տոկոս էր, կարելի է ասել՝ ընդհանրապես չէր մասնակցում էներգետիկ շուկային, անցած տարի փակվել է 17 տոկոսով։ 18 թվականից հետո միանգամից կտրուկ սկսել է աճել արևային էներգիան Հայաստանում։ Դուրս է գալիս այդ ծիրից»,– բացատրել է Հայկ Գևորգյանը։

Չնայած ռուսական շուկայից հնարավոր կախվածությանը՝ Գևորգյանը լավատես է հայկական բիզնեսի ճկունության հարցում։ Նրա կարծիքով՝ 2022 թվականի ուկրաինական պատերազմից հետո հայ գործարարներն ապացուցեցին, որ կարող են արագ հարմարվել նոր իրողություններին։

«Բիզնեսն այնքան արագ արձագանքեց նոր բացվող… ոչ թե պրոբլեմ տեսավ, այլ նաև տեսավ հեռանկարներ, ու այդ հեռանկարներից օգտվեց։ Շատ արագ օգտվեց, ու այստեղ կարծում եմ՝ որևէ երկիր չի կարող մրցել այդ շրջանում մեր գործարարների արագ արձագանքի արագության հետ»,– նշել է նա։

Մեկնաբանի խոսքով, կառավարությունը նույնպես քայլեր է ձեռնարկում՝ սուբսիդավորելով ժամանակակից արտադրությունները և դեպի Եվրոպա արտահանման լոգիստիկ ծախսերը, ինչը խթանում է շուկաների դիվերսիֆիկացիան։ Նա նաև հավելել է, որ Հայաստանի համար գազի այլընտրանքային աղբյուրներ կարող են դառնալ Ադրբեջանը և Իրանը, քանի որ ենթակառուցվածքները ֆիզիկապես խաչվում են։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

 

Ռոբերտ Անանյան