ՊԵԿ նախագահը Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկել է ՊԵԿ-ի բարեփոխումներին ուղղված աջակցությունը

Լուրեր

26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև ՊԵԿ առաջնահերթությունների իրագործմանն ուղղված հնարավոր տեխնիկական աջակցության շրջանակները։

«ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն իր երախտագիտությունն է հայտնել դեսպանին՝ կարևորելով հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումների գործընթացում երկկողմ շարունակական համագործակցությունը։ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ այդ համագործակցությունը նպաստում է համակարգերի արդիականացմանը, ինչպես նաև ավելի թափանցիկ և արդար հարկային ու մաքսային վարչարարության ապահովմանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել «Մաքսային վարչարարության զարգացման երկրորդ» (CAD-2) ծրագրի շրջանակում իրականացվող մի շարք ուղղությունների, մասնավորապես, մաքսային ռազմավարության մշակման, վարքագծային վերլուծության, հետբացթողումային հսկողության ուժեղացման, կատարողականի գնահատման ցուցիչների ներդրման, ԱՏԳ մասնակիցների սպասարկման որակի բարելավման և մաքսային ծառայողների կարողությունների զարգացման ծրագրերին։

Քննարկվել են նաև Միացյալ Թագավորության կողմից ՊԵԿ առաջնահերթությունների իրագործմանն ուղղված հնարավոր տեխնիկական աջակցության շրջանակները, այդ թվում՝ ՊԵԿ բիզնես գործընթացների վերանայման, դրամական հոսքերի հետագծելիության ապահովման և կրիպտոարժույթների հարկման ոլորտներում»,- ասվում է հաղորդագրությունում։