Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի 5-ակի չեմպիոն, Կարեն Ասլանյանը՝ բրոնզե մեդալակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:19
Հայկական 36 ընկերություն մասնակցում է Փարիզում անցկացվող սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին
20.10.2026 | 13:07
Հավատացած ենք, որ Yerevan Pathway-ը նպաստավոր կլինի գենդերարձագանքող սկզբունքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) 5-րդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 1։1 հաշվով ուժեղ գտնվեց վրացի Ռամազ Զոիձեց, որին անցյալ տարի ևս հաղթել էր ԵԱ-ի եզրափակիչում։

27-ամյա Ամոյանը տիտղոսի պաշտպանությունը սկսել էր շվեդ Կառլ Բաֆի հետ գոտեմարտով ու հաղթել 4։0 հաշվով, քառորդ եզրափակիչում ժամանակից շուտ պարտության էր մատնել Ուկրաինան ներկայացնող Իրֆան Միրզոևին (10։0), իսկ կիսաեզրափակիչում 3։1 հաշվով ուժեղ էր գտնվել մոլդովացի Ալեքսանդրին Գուտուից։

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Կարեն Ասլանյանը (63 կգ) չորրորդ բրոնզե մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում։ Ասլանյանը բրոնզե մեդալը վիճարկեց Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովի հետ ու հաղթեց ժամանակից շուտ՝ 11։0։

Մանվել Խաչատրյանը (55 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում 1։3 հաշվով պարտվեց բուլղարացի Ստեֆան Գրիգորովին։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին եզրափակիչի ուղեգիր է նվաճել Սուրեն Աղաջանյանը (60 կգ), իսկ Գասպար Տերտերյանը (72 կգ) կիսաեզրափակիչում 1։6 հաշվով պարտվել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Ֆրանսիան ներկայացնող Իբրահիմ Ղանեմին ու կանցկացնի բրոնզե մեդալի համար գոտեմարտ։

Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ) հնարավորություն են ստացել պայքարել բրոնզե մեդալի համար և կանցկացնեն սփոփիչ գոտեմարտեր։