Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ «Ուժեղ Հայաստան»-ից 14 անձ է ձերբակալվել, նոր գաղտնալսում է հրապարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 13:50
«Ծաղկաձորում մարզվելը հիանալի է»․ Արման Ծառուկյան
07.08.2026 | 13:39
Հոկտեմբերի 1-ից ԵՏՄ երկրների համար ռուսական շուկայում նոր օրենք կգործի․ Միշուստին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 13:29
Հայ ուշուիստները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
07.08.2026 | 13:20
Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Սումիի շուկային․ վիրավորներ կան
07.08.2026 | 13:08
2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության դեպքերով դատարան է ուղարկվել 204 քրեական վարույթ. ՔԿ
07.08.2026 | 12:56
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականների կազմերը ԵԱ-ում
07.08.2026 | 12:51
Թրամփը կարծում է՝ Իրանի հետ պատերազմը «շատ շուտով» կավարտվի
07.08.2026 | 12:45
ՔՊ-ն խմբակցության նիստում քննարկելու է Վարդևանյանին քվեներ տալու հարցը
07.08.2026 | 12:40
Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը եռակողմ պաշտպանական համաձայնագիր կստորագրեն
07.08.2026 | 12:33
Երևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթ
07.08.2026 | 12:31
Ակնկալում եմ, որ այսօրվա հանդիպումը նոր լիցք կհաղորդի Ղրղզստան-Հայաստան բարեկամությանը. Ժապարովը Փաշինյանին
07.08.2026 | 12:23
Հանրաքվե, իհարկե, կլինի, բայց այն բանից հետո, երբ ՀՀ-ն պաշտոնապես դիմի ԵՄ-ին անդամակցելու համար․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 12:18
Հայտնի է՝ ինչու է չեղարկվել Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի ռևանշ մենամարտը
07.08.2026 | 12:10
Փաշինյանն այս պահին հանրաքվեն անհնար է համարում // Հարված՝ ՌԴ-ում Wildberries-ի 15-րդ պահեստին․ ԼՈՒՐԵՐ
07.08.2026 | 11:57
ՀՅԴ Բյուրոն դատապարտել է Գարեգին Բ-ի դեմ դատական գործընթացը և կոչ արել համախմբվել եկեղեցու շուրջ
Բոլորը

-«Մեզ նալիչ են տալիս… ասեց՝ ինչքան շուն-շանգյալ կա, բերել ես, գրանցել շտաբիդ վրա, 200 ես տալիս, հարազատներին գցել ես գյուղերը, 100 ես տալիս»,
-«Էսօրվա իրենց հագի շլվարները Ալիկն ա առել»,
-«Փողդ ստացա՞ր քեռին ասում ա»։

Հակակոռուպցիոն կոմիտեն այս ձայնագրություններն այսօր հրապարակեց շատ չանցած այն բանից, երբ հայտնի դարձավ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի գրասենյակում խուզարկություններ են եղել,  կուսակցության 14 անդամ և համակիր ձերբակալվել է ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքով։ Ձերբակալվածներից մեկը կուսակցության Արտաշատի գրասենյակի ղեկավար Հասմիկ Ամիրզադյանն է։  Ենթադրելի է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունում հնչում է հենց նրա անունը։  

«Ախպեր, Հասոյի համարն ուղարկի, Հասոն երեկ ինձի բան ա աբիշատ արել»,- լսվում է ձայնագրությունում։ 

Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ հավաքված «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն ահազանգում էին՝ փաստաբանները չեն կարողացել մուտք ունենալ բերման ենթարկվածների մոտ։ ՀԿԿ-ի թեժ գիծ և ՄԻՊ դիմելուց հետո են տեսակցել։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները պնդում են՝  գործող իշխանությունը թիրախում է իրենց թիմի կանանց։ 

Կոմիտեն երկու օր առաջ հայտնել էր, որ բարեգործության արգելքի պայմաններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը, այլ անձի օժանդակությամբ, մարտին տարբեր բնակիչների «բարեգործության» անվան տակ մի դեպքում գումար է տրամադրել, մյուս դեպքում՝ արտոնյալ պայմաններով ծառայություն խոստացել։  

Կոմիտեն դատարանին միջնորդել էր նրա նկատմամբ տնային կալանք կիրառել, սակայն պաշտպանները մատնանշել էին նրա՝ փոքր երեխա ունենալու հանգամանքը։ Նույն գործով ձերբակալվել էր նաև Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը, դատարանը երկուսի նկատմամբ էլ կիրառել է վարչական հսկողություն։

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այսօր ԱԺ-ում դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին՝ մտահոգիչ համարեց կանանց ենթադրյալ ներգրավվածությունն ընտրական հանցագործություններում։ 

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը Հակակոռուպցիոն կոմիտեի բակում հայտնեց, որ ձերբակալվածներից երկուսին է մեղադրանք առաջադրվել, քննարկվում է նրանց նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը։

Հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու նրանց հետ համագործակցող ՀԿ-ում որպես աշխատակից ձևակերպված անձինք Արտաշատում ընտրակաշառք են բաժանել, մինչդեռ պաշտպանական կողմը հերքում է՝ նշելով, որ իրավապահներն աշխատավարձն ընտրակաշառք են որակել։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Անի Թամրազյան