ՔՊ-ն մերժեց թիմակցի նախագիծը․ զորակոչից խուսափողներին ուղղված Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը տապալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
07.08.2026 | 17:12
Ժամերգություն Մայր Աթոռում. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովն այսօր հերթական քառօրյայի մեկնարկին մերժեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը։ Կողմ քվեարկեց 3 պատգամավոր, դեմ՝ 57, ձեռնպահ՝ 6։

«Չենք ընկճվում, առաջիկայում քննարկումները շարունակվելու են Կառավարության և հատկապես Պաշտպանության նախարարության հետ»,- ընդգծեց Սարգսյանը։

Նախագծով առաջարկվում էր նոր մեխանիզմ ներդնել՝ ուղղված զորակոչից խուսափելու դեպքերի կրճատմանը և ծառայող զինվորների սոցիալական վիճակի բարելավմանը։

«Միայն ցավում եմ, որ կարող է չհասցնենք մինչև ամառային զորակոչ և 2026 թվականի ամռանը զորակոչվողները չստանան այն գումարները, որոնք արդեն իսկ հավաքագրվել են ծառայությունից խուսափած կամ կարճաժամկետ ծառայություն անցնող տղաների վճարած գումարներով»,- նշեց ՔՊ-ական պատգամավորը։

Հայկ Սարգսյանի ներկայացմամբ՝ 2025 թվականին զորակոչվել է զորակոչի ենթակա անձանց ընդամենը 35%-ը, իսկ զինվորական ծառայության ենթակա անձանց շուրջ 30%-ը հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից։ Նրա գնահատմամբ՝ ստեղծվել է «անարդար և անհավասար իրավիճակ», երբ ծառայությունից խուսափողների թիվը գերազանցում է ծառայողներին։

«Գործող օրենսդրությամբ ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք վճարում են 15 միլիոն դրամ։ Այսպես նրանք որոշ չափով փակում են իրենց չծառայելու բացը։ Առաջարկում եմ նույն սկզբունքով քաղաքացիությունից հրաժարվողներից նույնպես պահանջել 15 միլիոն դրամ և բաշխել 10 զինվորների միջև՝ ամեն մեկին տրամադրելով 1,5 միլիոն դրամ»,- ասաց Սարգսյանը։

Իշխանական պատգամավորը նաև քաղաքացիությունից հրաժարվելու այլընտրանք էր առաջարկում՝ վճարել նույն՝ 15 միլիոն դրամը և ծառայել ընդամենը մեկ ամիս։

«Վստահ եմ՝ այս դեպքում քաղաքացիությունից հրաժարվողների թիվը բազմապատիկ կնվազի։ Կունենանք հավելյալ մի քանի հազար զինվոր, իսկ մեկուկես տարի ծառայողները կստանան 1,5-ից 3 միլիոն դրամ։ Այս մեխանիզմը մեզ թույլ կտա Հայաստան վերադարձնել 18-ից 26 տարեկան 4000-ից ավել հետախուզվող տղաների։ Ամեն տարի ծառայության կբերենք գումար ծախսելով բանակից խուսափող հազարավոր քաղաքացիների։ Եվ երրորդ՝ ծառայությունը կդարձնենք գրավիչ և եկամտաբեր»,- ընդգծեց Հայկ Սարգսյանը։

Բացի այդ, առաջարկվում էր հնարավորություն տալ 25-26 տարեկաններին վճարել 15 մլն դրամ և անցնել կարճաժամկետ ծառայություն՝ նման այն տարբերակին, որը ներկայում գործում է 27 տարին լրացած անձանց համար։

«Կառավարությունը դեմ է արտահայտվել այս նախագծին, գլխադասային հանձնաժողովը ևս դեմ է քվեարկել, ուստի մենք առաջնորդվելու ենք գլխադասային հանձնաժողովի քվեարկությամբ և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին»,- ասաց  ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

Այսպես՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին թիմակցի նախագծին։ Հիշեցնենք՝ մինչ այս նախորդ շաբաթասկզբին հանձնաժողովում նախագծի քննարկման ժամանակ սուր բանավեճ էր տեղի ունեցել ՔՊ-ականներ Անդրանիկ Քոչարյանի ու Հայկ Սարգսյանի միջև։ Ապա լրագրողների հետ ճեպազրույցներում նրանք սուր խայթոցներ ու մեղադրանքներ էին հնչեցրել միմյանց հասցեին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան