Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի կառավարումը կմտնի նոր փուլ, և որ պատերազմ չեն ուզում

Լուրեր

10.04.2026 | 12:54
ՈՒԵՖԱ-ի ու Adidas-ի գործակցությունը կավարտվի 25 տարի անց․ Չեմպիոնների լիգայում կխաղան Nike-ի գնդակներով
10.04.2026 | 12:50
Կայացել է Միրզոյան- Ցահքնա առանձնազրույցը
10.04.2026 | 12:45
Ռուսաստանում Telegram-ի արգելափակումը հասել է գրեթե 100%-ի
10.04.2026 | 12:37
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.04.2026 | 12:29
Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները մեկնել են Բաքու․ տեղի կունենա հերթական երկկողմ կլոր սեղանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 12:23
ԵԱ․ Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը՝ առաջատարների թվում
10.04.2026 | 12:19
Մելանյա Թրամփը հերքել է Էփշթեյնի հետ կապերը
10.04.2026 | 12:10
«ՀայաՔվե»-ն և «Միասնության թևեր»-ը դադարեցրին համագործակցությունը // Էստոնիան ՀՀ-ում դեսպանատուն ունի․ ԼՈՒՐԵՐ
10.04.2026 | 12:01
Արման Ծառուկյանը հայտնել է՝ ինչով է զբաղվելու UFC-ից հեռանալուց հետո
10.04.2026 | 11:53
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ կան
10.04.2026 | 11:45
Վենսը մեկնում է Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների, Թեհրանը պայման է դնում
10.04.2026 | 11:37
Գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին․ Դատախազություն
10.04.2026 | 11:26
ՌԴ-ում հետախուզում են հայտարարել Երևանում սպանված չեչեն Այշատ Բայմուրադովայի մահվան մեջ կասկածվողների նկատմամբ
10.04.2026 | 11:20
Լարս ավտոճանապարհը փակ է
10.04.2026 | 11:11
ՈՒԵՖԱ-ն որոշել է որակազրկել «Բարսելոնա»-«Աթլետիկո» հանդիպման մրցավարին
Բոլորը

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իր նոր գրավոր ուղերձում նշել է, որ Իսլամական Հանրապետությունը պատերազմ չի ցանկանում Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ, բայց կպաշտպանի իր իրավունքները որպես ազգ, հաղորդել է  երկրի պետական ​​հեռուստատեսությունը։

«Մենք պատերազմ չենք փնտրել և չենք ուզում այն», – ասել է նա պետական ​​հեռուստատեսությամբ ընթերցված ուղերձում, որը համընկել է իր հոր՝ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության 40 օրվա հետ։

«Սակայն մենք ոչ մի դեպքում չենք հրաժարվի մեր օրինական իրավունքներից, և այս առումով մենք ամբողջ դիմադրության ճակատը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն», – հավելել է  նա՝ ակնհայտորեն նկատի ունենալով Լիբանանը, որտեղ Իսրայելը պատերազմ է մղում Թեհրանի դաշնակից «Հըզբոլլահ»-ի դեմ։

Նա նշել է, որ Իրանը ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի կառավարումը կտեղափոխի նոր փուլ։

Այս շաբաթ Իրանը համաձայնեց երկշաբաթյա հրադադարի  Միացյալ Նահանգների հետ, որը կարող է հանգեցնել խաղաղ բանակցությունների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչեցված ոչնչացման սպառնալիքներից հետո։

Խամենեին իրանցիներին ասել է, որ նրանք չպետք է «մտածեն, որ փողոց դուրս գալն այլևս անհրաժեշտ չէ», չնայած հրադադարի մասին հայտարարությանը։

«Ձեր ձայները հրապարակներում, անկասկած, ազդեցիկ են բանակցությունների արդյունքի վրա», – ասել է նա։

Խամենեին ասել է, որ ներկայիս փուլը ներկայացնում է իր հոր ուղու շարունակությունը և խոստացել է, որ Իրանը «անպատիժ չի թողնի մեր երկրի վրա հարձակված հանցագործ ագրեսորներին»՝ խոստանալով պահանջել «հատուցում պատճառված յուրաքանչյուր վնասի համար, նահատակների արյան գինը և փոխհատուցում վիրավորների համար»։

Նա զգուշացրել է, որ «ձեռքերը ձգանի վրա են», և որ հակառակորդների կողմից ցանկացած սխալ քայլ կհանդիպի վճռական պատասխանի։

Խամենեին հայտարարել է, որ Իրանը շարունակում է վճռականորեն տրամադրված լինել «վրեժ լուծելու» իր սպանված հոր և պատերազմում զոհված բոլոր մարդկանց համար։

Նա կոչ է արել Իրանի հարավային հարևաններին՝ Պարսից ծոցի արաբական պետություններին, կասկածանքով վերաբերվել «սատանայի կեղծ խոստումներին»՝ հավելելով, որ իր երկիրը դեռևս սպասում է նրանցից «համապատասխան արձագանքի», որպեսզի կարողանա ցույց տալ նրանց իր բարի կամքն ու եղբայրությունը։

Հիշեցնենք, որ Մոջթաբա Խամենեին մարտի 8-ին գերագույն առաջնորդի պաշտոնում փոխարինեց հորը, բայց այդ ժամանակվանից ի վեր հանրության առջև չի երևացել, ինչը ենթադրություններ է առաջացրել, որ նա նույնպես վիրավորվել է հարվածների ժամանակ, որոշները ենթադրում են, որ նա, հնարավոր է, մահացել է։ Սակայն հարկ է նշել, որ նախօրեին հրապարակված Axios-ի ծավալուն հոդվածում  նշվում էր, որ Մոջթաբա Խամենեին առաջին անգամ մասնակցել է ԱՄՆ-Իրան բանակցություններին ու առանցքային դեր է խաղացել։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի