Մոջթաբա Խամենեին առանցքային դեր է խաղացել. Axios-ը պատմում է, ինչպես են ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության եկել հրադադարի շուրջ

Լուրեր

08.04.2026 | 19:28
Լիբանանում, Իսրայելի հարվածների հետևանքով, տասնյակ մարդիկ են զոհվել, հարյուրավորները՝ վիրավորվել
08.04.2026 | 19:13
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և VAZ մակնիշի ավտոմեքենան. կան զոհեր
08.04.2026 | 19:00
Փաշինյանը հակադարձեց Պուտինի ճնշումներին․ զգուշացրել եմ վարչապետին՝ վտանգավոր է 2 աթոռին նստելը, ԵՏՄ-ից դուրս արի․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 18:42
 Զախարովան ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններից է բողոքել
08.04.2026 | 18:27
Ղազախստանից պատվիրակություն է գալիս ՀՀ // Ադրբեջանում երեք երկրաշարժ է եղել․ ԼՈՒՐԵՐ
08.04.2026 | 18:25
Պենտագոնի ղեկավարը ևս Իրանի հետ պատերազմը համարում է հաղթանակ
08.04.2026 | 18:16
Անգլիան 5-րդ ուղեգիրն է ապահովել Չեմպիոնների լիգայում
08.04.2026 | 18:03
Մոջթաբա Խամենեին առանցքային դեր է խաղացել. Axios-ը պատմում է, ինչպես են ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության եկել հրադադարի շուրջ
08.04.2026 | 17:55
Վրաստանի իշխանությունները մտադիր են Թբիլիսիում առգրավել հինգ ընտանիքի սեփականություն՝ Հեյդար Ալիևի անվան կենտրոնի կառուցման համար
08.04.2026 | 17:47
Մադրիդ․ Էլինա Ավանեսյանը քառորդ եզրափակիչում է
08.04.2026 | 17:40
Ալիևը զանգահարել է Փեզեշքիանին ու շնորհավորել հրադադարի կապակցությամբ
08.04.2026 | 17:29
Վենսը զգուշացնում է, որ հրադադարը «փխրուն» է, Թրամփը՝ «անհամբեր» է առաջընթացի համար
08.04.2026 | 17:18
Թրամփը հայտարարում է Իրանում «ռեժիմի փոփոխության» ու ուրանը չհարստացնելու մասին
08.04.2026 | 17:07
Թեոդոսիայում, նավթաբազայի հարակից փողոցներում, երթևեկությունը փակ է. այն հարձակման է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ների կողմից
08.04.2026 | 17:00
«Մի ամբողջ քաղաքակրթություն» չվերացավ. պատերազմի 40-րդ օրը 2-շաբաթյա հրադադար՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինչ Դոնալդ Թրամփը սպառնում էր Իրանին «մի ամբողջ քաղաքակրթության» ոչնչացմամբ, կուլիսներում լարված դիվանագիտական ​​գործընթաց էր ընթանում, որի արդյունքը նույնիսկ ԱՄՆ նախագահին մոտ կանգնած աղբյուրներին էր անհայտ։ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին առաջին անգամ ակտիվորեն մասնակցել է այս բանակցություններին, այս մասին հաղորդում է Axios-ը, գրում է Meduza-ն։

Աղբյուրների տվյալներով, անվտանգության նկատառումներից ելնելով, Խամենեին կապ է հաստատել սուրհանդակների  միջոցով փոխանցված գրություններով, սակայն նրա համաձայնությունը առանցքային դեր է խաղացել համաձայնագրին հասնելու համար։ Մինչդեռ Պենտագոնի պաշտոնյաները և Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ուժերը մինչև վերջին րոպեն պատրաստվում էին իրանական ենթակառուցվածքների լայնածավալ ռմբակոծությանը, իսկ հարվածը չեղարկելու հրամանը ստացվել է Թրամփի վերջնագրի ժամկետի լրանալուց ընդամենը մի քանի ժամ առաջ։

Երկուշաբթի՝ ապրիլի 6-ին, երբ Թրամփը դիմում էր հանրության՝ը Զատկի տոնի առիթով, նրա հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆը հեռախոսազրույցներ էր վարում՝ «խիստ զայրացած»։ Axios-ի աղբյուրի փոխանցմամբ՝ միջնորդների հետ զրույցում Ուիթկոֆը  Իրանից ստացված 10 կետանոց առաջարկն «աղետ» է անվանել։

Դրան հետևում են մի շարք վերանայումներ. պակիստանցի միջնորդները Ուիթկոֆի նոր առաջարկները փոխանցում են  Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին, իսկ Եգիպտոսի և Թուրքիայի արտգործնախարարները փորձում են  օգնել լուծել տարաձայնությունները: Երեկոյան երկշաբաթյա հրադադարի թարմացված առաջարկը հաստատվում է  Միացյալ Նահանգների կողմից: Որոշումը կայացնում էր Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին: Axios-ի աղբյուրները հայտնում են, որ Խամենեին «ակտիվորեն ներգրավված էր գործընթացում», սակայն նրա ներգրավվածությունը պարուրված էր խիստ գաղտնիությամբ, և նա հիմնականում գրությունները  փոխանցում էր սուրհանդակների միջոցով:

«Երեքշաբթի առավոտյան առաջընթաց էր գրանցվել,- հաղորդում է գործակալությունը,- սակայն դա չէր խանգարել Թրամփին նոր սպառնալիքներ հնչեցնել՝ խոստանալով «մի ամբողջ քաղաքակրթություն» ոչնչացնել, ինչը, նրա խոսքով, սպասվում էր լույս  ապրիլի 8-ին։ Այդ պահին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի  Վենսը, որն այցով  Հունգարիայում է ընտրություններից առաջ վարչապետ Վիկտոր Օրբանին աջակցելու համար, նույնպես հեռախոսով բանակցություններ էր վարում՝ հիմնականում Պակիստանի հետ, որը Վաշինգտոնի և Թեհրանի միջև հիմնական միջնորդն է։

Ապրիլի 7-ին,  Երևանի  ժամանակով 20:00-ին  երկու կողմերը հասել էին «համընդհանուր փոխըմբռնման», և երեք ժամ անց Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հրապարակավ կոչ էր արել ԱՄՆ նախագահին երկու շաբաթով հետաձգել իր ժամկետը, իսկ Իրանի ղեկավարությանը՝ բացել Հորմուզի նեղուցը։ Թրամփը սկսել էր զանգեր և հաղորդագրություններ ստանալ «բազե» դաշնակիցներից, որոնք նրան կոչ էին անում մերժել առաջարկը։ Ինչպես նշում է Axios-ը, այդ պահին քաոս հիշեցնող իրավիճակն այնքան լարված էր, որ նրանցից շատերը, որոնք Թրամփի հետ խոսել էին ընդամենը մեկ կամ երկու ժամ առաջ, ենթադրում էին, որ նախագահը կմերժի առաջարկը, բայց նա, ի վերջո, ընդունել էր  այն»։

Ապա հաղորդվում է, որ հրադադարի մասին Թրամփի հայտարարությունից կարճ ժամանակ առաջ նա զրուցել է  Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ հաստատելու համար իր հավատարմությունը հրադադարին: Այնուհետև ԱՄՆ նախագահը կապ է հաստատել Պակիստանի ֆելդմարշալ Աս Մունիրի հետ՝ գործարքը վերջնականապես հաստատելու համար։ Ամերիկյան զորքերը նահանջի հրաման են ստանում Truth Social-ում Թրամփի գրառումից 15 րոպե անց։

Axios-ի երկու աղբյուրներ Խամենեիի համաձայնությունը գործարքի համար անվանել են «բեկումնային»։ Նրանք ասել են, որ վերջին երկու օրերի ընթացքում բոլոր կարևոր որոշումներն ընդունվել են Իրանի գերագույն առաջնորդի կողմից։

«Առանց նրա կանաչ լույսի գործարքը չէր կնքվի», – հայտնել է տարածաշրջանային աղբյուրը։ Սակայն Axios-ի աղբյուրները չեն նշել Խամենեիի վիճակի կամ նրա գտնվելու վայրի մասին, չնայած The Times-ը, հղում անելով ամերիկյան և իսրայելական հետախուզությանը, նախորդ օրը հայտնել էր, որ նոր գերագույն առաջնորդը բուժում է ստանում Ղոմում, գտնվում է ծանր վիճակում և «անկարող է մասնակցել որևէ որոշման կայացմանը»։

ԱՄՆ-ն և Իրանը այժմ պլանավորում են պաշտոնական բանակցություններ, որոնք նախնական պլանով նախատեսված է սկսել ապրիլի 10-ին:

Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Ապրիլի 8-ին Բուդապեշտում ելույթ ունենալիս՝ նա հրադադարն անվանել էր  «փխրուն»: Պնդել էր, որ Իրանի ներսում հրադադարի առաջարկի նկատմամբ վերաբերմունքը տարբեր էր. արտաքին գործերի նախարարը դրական է, մինչդեռ մյուսները «ստում» էին ԱՄՆ ռազմական կատարողականի և ծրագրի պարամետրերի վերաբերյալ: «Կան մարդիկ, ովքեր իսկապես ցանկանում են նստել և աշխատել մեզ հետ՝ լավ գործարք կնքելու համար, և կան նաև այնպիսիները, որոնք ստում են նույնիսկ արդեն իսկ ձեռք բերված փխրուն հրադադարի վերաբերյալ», – ասել էր  Վենսը:

Axios-ը ընդծում  է, որ ԱՄՆ-ի և Իրանի դիրքորոշումների միջև դեռևս մնում են զգալի տարբերություններ, ինչը պատերազմի վերսկսման իրական հնարավորություն է թողնում:

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի