Հին եռյակ, նոր դեմքեր «Հայաստան» դաշինքի ցուցակում․ ով է ավելացել, ով՝ դուրս մնացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.06.2026 | 23:29
Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին. «Նոր ուժ»-ի հայտարարությունը
10.06.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.06.2026 | 23:17
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
10.06.2026 | 23:10
Ինչ ասել եմ՝ կապացուցե՛մ. Օսիպյանը պատասխանում է լրագրողների հարցերին` ազատության մեջ հայտնվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 23:00
Instagram-ի գաղտնաբառի փոփոխության կեղծ հղումներ WhatsApp-ով․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.06.2026 | 22:46
Էնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեինք. Արթուր Օսիպյանը` բանտի պայմանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 22:27
3 օր անց Պուտինը լուռ է․ երբ է Կրեմլը շնորհավորել՝ չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքներին
10.06.2026 | 22:13
Բաքուն ուսումնասիրում է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը
10.06.2026 | 22:00
Չեմ տեսել մի ադրբեջանցու, որ ուզենա գալ Հայաստան ապրելու․ 40 տարվա ատելություն կա, 300 000-ի գալու թեզն անկարելի է․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:52
Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում
10.06.2026 | 21:40
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026 | 21:33
Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:26
Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ
10.06.2026 | 21:12
Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը ՀՀ ընտրությունների մասին ֆեյքերի արշավ է սկսել․ թիրախում Ֆրանսիան է. The Insider
10.06.2026 | 21:00
Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Աննա Գրիգորյան․ Հայաստան դաշինքի ընտրական ցուցակի առաջին եռյակն այսպիսի տեսք ունի։ Ամբողջական ցանկը հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական էջում։

Factor TV-ն ուսումնասիրել է ներկա և նախկին ցուցակները, համեմատել հայտնի և անհայտ դեմքերին և ցանկում տեղերի բաշխվածությունը։

Առաջին եռյակը նույնն էր նաև 2021-ին, առաջին 10-յակում մյուս անունները դասավորված են հետևյալ հերթականությամբ՝ Սևակ Խաչատրյան, Արթուր Խաչատրյան, Քրիստինե Վարդանյան, Աղվան Վարդանյան, Գեղամ Մանուկյան, Ագնեսա Խամոյան, Լևոն Քոչարյան։  Երկորդ նախագահի որդին 2021-ին ցուցակում 50-րդն էր։ Լևոն Քոչարյանը կալանքի տակ էր, երբ 2023-ին մանդատ ստացավ։ Նախ դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանը հրաժարվեց մանդատից, հաջորդիվ ցուցակի մյուս թեկնածուներ՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը նույնպես հրաժարվեցին մանդատից:  Արդյունքում պատգամավորական աթոռը հասավ Լևոն Քոչարյանին:

Բագրատ Գալստանյանի քրեական գործով անցնող Արթուր Սարգսյանը, որն այս պահին տնային կալանքի տակ է, 11-րդն է։

Այս տարի դաշինքի առաջին երեսունյակում ընդգրկված է 8 նոր անուններ․ Սևակ Խաչատրյան, Մեսրոպ Մանուկյան, Քրիստինե Նազարյան, Բորիս Թամոյան, Լուսինե Քարամյան, Կարեն Սիմոնյան, Անուշ Առաքելյան, Անուշ Բրուտյան։

Սևակ Խաչատրյանը Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավարն է։ «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը ցուցակում 13-րդն է։ Կարեն Սիմոնյանը Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարն է, նա ցուցակում զբաղեցնում է 20-րդ հորիզոնականը։

Ուշագրավ է, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ցուցակում ընդգրկված չէ, իսկ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը 29-րդն է։  Ցուցակում չկա նաև Արմեն Ռուստամյանի անունը։

Այս անգամ առաջին երեք տասնյակում է հայտնվել նաև հոգեբան Միհրդատ Մադաթյանը, որը 2021-ի պատգամավորների թեկնածուների ցանկում 47-րդ հորիզոնականում էր։

Հայաստան դաշինքի ընտրական ցուցակի առաջին 30 հոգուց միայն 14-ն են ներկայիս պատգամավորներ: Մյուսները կա՛մ նոր դեմքեր են, կա՛մ 2021թ․-ին եղել են ցուցակի ավելի հետին հորիզոնականներում և մանդատ չեն ստացել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան