Եթե ՌԴ-ն թանկացնի գազը, ՀՀ-ն կարող է ԵՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալ․ Մոսկվայի համար դա ռեպուտացիոն ռիսկ է․ Հայկազ Ֆանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Տնտեսագետ, «Աքսես» վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը Factor TV-ի եթերում խոսելով հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների ապագայի և հնարավոր «տնտեսական պատերազմի» մասին, նշել է, որ չնայած Հայաստանի տնտեսության կախվածությանը Ռուսաստանից, իրավիճակը փոխվել է, և Մոսկվան այլևս չունի նախկին լծակները։
Անդրադառնալով Ռուսաստանի կողմից հնչող նախազգուշացումներին և հնարավոր պատժամիջոցներին, Ֆանյանը նշեց. «Ես կարծում եմ՝ տնտեսական պատերազմ սպասելու հիմքեր չկան»։ Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը, հատկապես ոչ հումքային արտադրանքի մասով, էականորեն կախված է ռուսական շուկայից, սակայն Ռուսաստանի դիրքերը թուլացել են։
«Ռուսաստանը այն Ռուսաստանը չի, ինչը կար, օրինակ, 2022 թվականի փետրվարի 20-ի դրությամբ։ Ռուսաստանն այն Ռուսաստանը չի և այն լծակները չունի Հայաստանի վրա, ինչ ուներ 2021-ի դրությամբ։ Այն դրական սենտիմենտը, որ մեր հասարակության շրջանում կար, Ռուսաստանը կորցրել է այդ առավելությունը», – ընդգծեց տնտեսագետը։
Ֆանյանի համոզմամբ՝ Ռուսաստանը նույնպես որոշակի կախվածություն ունի Հայաստանից, քանի որ Հայաստանը այն քիչ պատուհաններից է, որով Ռուսաստանը կարողանում է շփվել համաշխարհային տնտեսության հետ։
Եթե Ռուսաստանը, այնուամենայնիվ, գնա տնտեսական ճնշումների, դրա հետևանքները, ըստ Ֆանյանի, կլինեն կարճաժամկետ։ «Դրանք կարճաժամկետ բնույթի են, ես նկատի ունեմ մեկ-երկու, առավելագույնը երեք տարի։ Ոչ թե հետևանքները, որ կարող են ունենալ, օրինակ, մշակող արդյունաբերության վրա, և դրանից հետո արդեն անցում է կատարվում։ Բիզնեսն այնպես է, որ միշտ այլընտրանքներ փորձում է գտնել»։
Տնտեսագետը Հայաստանի առջև ծառացած ընտրությունը՝ ԵԱՏՄ թե Եվրամիություն, դիտարկում է ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ և քաղաքակրթական տեսանկյունից։ «Սա տեսլականի հարց է և աշխարհաքաղաքական ապագայի հարց է։ Եթե մենք խոսում ենք կարճաժամկետ շահերի և եկամուտների մասին, ես որպես տնտեսագետ կասեմ՝ միանշանակ ԵԱՏՄ։ Բայց այստեղ հարցը կարճաժամկետ շահերի մասին չի։ Մենք մեզ որտե՞ղ ենք ուզում տեսնել»։
Նա նշեց, որ ռուսական տնտեսությունը թուլացած է, և նույնիսկ պատերազմի բարեհաջող ելքի պարագայում, այն դեռ երկար ժամանակ կզգա բացասական հետևանքները։
Խոսելով Եվրամիության հետ ինտեգրման առավելությունների մասին՝ Ֆանյանը շեշտեց ոչ միայն տնտեսական, այլև տեխնոլոգիական և մշակութային գործոնները։ Նրա կարծիքով՝ ԵՄ-ն կարող է օգնել Հայաստանին ոչ միայն սեփական շուկան բացելով, այլև աջակցելով այլ շուկաներ մուտք գործելու հարցում, ինչպիսիք են արաբական երկրները կամ Միջին Ասիան։
«Մենք խոսում ենք զբոսաշրջության մասին, մենք խոսում ենք տեղաշարժերի մասին… Եթե մենք ուզում ենք Հայաստանը բացվի, մեր մշակութային զարգացումը լինի, մեր գաղափարական զարգացումը լինի, …մենք շատ հարցերում անհանդուրժողական ենք։ Եվ ես կարծում եմ՝ այն երկրի բացությունը, որ ապահովելու է այդ ամեն ինչը, ես ռուսական կողմում… չեմ տեսնում», – ասաց նա։
Անդրադառնալով գազի գնի հնարավոր թանկացմանը որպես Ռուսաստանի ճնշման լծակ, Ֆանյանը նշեց, որ սա ինքնիշխանության գնի հարց է։ «Ես վստահաբար կարող եմ ասել՝ ես որպես քաղաքացի, որպես տնտեսագետ, եթե նայենք, իհարկե, ռիսկերը կան, ռիսկերը պետք է փորձել հնարավորինս մեղմել, արդյո՞ք այդ ուղղությամբ քայլերը բավարար են՝ քայլերը բավարար չեն։ …Գազի գնի այդ մահակը չվերածվի ինքնիշխանության նվազեցման գործոնի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան