Զախարովան ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններից է բողոքել

Լուրեր

26.10.2026 | 11:55
ՔՊ-ական և պրոՔՊ-ական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան ՏԻՄ ընտրություններում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, թե  ՀԱՊԿ-ը  պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ իր հարաբերություններում, քանի որ Հայաստանում այս առումով դժվարին իրավիճակ է, հատկապես՝ ընտրական շրջանում։

Նա նշել է, որ  երկու երկրների հարցերը քննարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

Զախարովան վերահաստատել է  Ռուսաստանի և Հայաստանի միջև առանձնահատուկ հարաբերությունները։ Միևնույն ժամանակ, ըստ նրա՝ Մոսկվան չի կարող անտեսել  երկրում ընթացող գործընթացները, ինչպիսին է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների ընդունումը։

Նա ընդգծել է, թե Հայաստանում կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք հանձնառու են Ռուսաստանի հետ կառուցողական փոխգործակցությանը։ Սա, ըստ Զախարովայի, նրա պատմական բնույթի մասին է  և խոսքը երկրի  ներքին գործերին խառնվելու մասին  չէ։

«Փոփոխությունները կարող են էական սահմանափակումներ դնել ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի անվանումների վրա։ Կարևոր է, որ սա չարվի ընդդիմության ընտրական հնարավորությունները նպատակային սահմանափակելու  համար։ Մենք հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը վերջերս Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, առաջիկա ընտրությունների վերաբերյալ, նշեց՝ «Հայաստանը ժողովրդավարական երկիր է»»,- հայտարարել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ  Ռուսաստանը հետաքրքրված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի լիիրավ մասնակցությամբ։

«Կա իրավաբանորեն ձևակերպված համաձայնագիր՝ անվանեք այն ինչպես կուզեք՝ փոխըմբռնում, որոշում, որը հստակ ցույց է տալիս, որ Երևանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Ինչպես մենք բազմիցս ընդգծել ենք,  այլ տարբերակ չենք տեսնում։ Ոչ ոք որևէ այլ որոշում չի կայացրել՝ չնայած բազմաթիվ բանավոր ենթադրություններին, կեղծիքներին, անպարկեշտություններին և այլն։ Իհարկե, մենք շահագրգռված ենք, որ հայկական կողմը վերականգնի իր լիարժեք մասնակցությունը մեզ համար  համատեղ անվտանգության կառույցի գործունեությանը», – նշել է նա։

Նշենք, որ 67 կողմ, 6 դեմ և 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովի արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել էր «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ որոշել է «տեխնիկական վրիպակն ուղղել օրենսգրքում», ըստ այդմ՝ կուսակցությունների դաշինքների անվանումները չպետք է անձնավորվեն։

Հիշեցնոնք, որ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը անդրադարձել էր Հայաստանում «ռուսական անձնագիր ունեցողների» ազատազրկման հարցին, ըստ ամենայնի, ակնարկելով միլիարդատեր Սամվել Կարապետյանին։

«Իհարկե, ես ձեզ անկեղծորեն կասեմ, մենք ձեզ հետ ունենք երկխոսություն, որտեղ մենք միշտ խոսում ենք անկեղծորեն և ուղղակիորեն։ Մենք շատ կցանկանայինք, որ այդ բոլոր քաղաքական կուսակցություններն ու քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին ընտրությունների ժամանակ։ Ոմանք, գիտեմ, ազատությունից զրկված են, թեպետ ունեն ռուսական անձնագիր։ Դա Ձեր որոշումն է, չենք խառնվում, բայց ցանկալի կլիներ, որ ներքաղաքական գործընթացների աշխատանքին մասնակցեին» ,- ասել էր Պուտինը։

Փաշինյանը պատասխանել էր, որ «ՌԴ անձնագրով քաղաքացիները չեն կարող լինել վարչապետի թեկնածու»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի