ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և կոռեկտ լինի Հայաստանի հետ իր աշխատանքում. Լուկաշենկո

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պետք է շատ զգույշ և նրբանկատ՝ կոռեկտ լինի Հայաստանի հետ իր հարաբերություններում»,- ապրիլի 6-ին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։

Նա նշել է, թե որոշակի ձեռքբերումների հետ մեկտեղ, ՀԱՊԿ-ն ունի նաև խնդրահարույց հարցեր, որոնց մասին ինքը բազմիցս խոսել է, այդ թվում՝ միջազգային հանդիպումների և միջոցառումների ժամանակ։ Լուկաշենկոն Հայաստանի հետ հարաբերությունները նշել է որպես հատուկ ուշադրություն պահանջող այդպիսի հարցերից մեկը։

«Մենք պետք է ավելի կոռեկտ և զգույշ լինենք Հայաստանի հետ մեր հարաբերություններում։ Գիտեք, Հայաստանը, կարծես, չի աջակցում ՀԱՊԿ-ի շրջանակներում աշխատանքին, բայց, միևնույն ժամանակ, մնում է անդամ։ Մենք պետք է շատ կոռեկտ լինենք։ Հայաստանում այս առումով դժվարին իրավիճակ է, հատկապես՝ ընտրական շրջանում։ Սա շատ դժվարին իրավիճակ է։ Հետևաբար, մենք պետք է շատ զգույշ  լինենք Հայաստանի հետ մեր հարաբերություններում»,- ասել է Լուկաշենկոն։

Այս առումով Ալեքսանդր Լուկաշենկոն կարևոր է համարում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի և Հայաստանի ղեկավարության միջև հանդիպումների կազմակերպումը։ «Հատկապես հիմա՝ այս լարված ընտրական շրջանում Հայաստանի ղեկավարությունը անկեղծորեն և բացահայտ կխոսի իրավիճակի մասին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի մասով», – նշել է նա։

«Վատ չէր լինի, եթե դուք այցելեիք այնտեղ և խոսեիք վարչապետի, նախագահի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը ապագայի վերաբերյալ», – հավելել էր  Լուկաշենկոն՝ դիմելով Տաալատբեկ Մասադիկովին։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի