«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել

Լուրեր

26.10.2026 | 11:50
Էրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին՝ Ադրբեջանում հիջաբի արգելքի շուրջ լարվածության ֆոնին
26.10.2026 | 11:41
Կենսաբազմազանության կորուստը նաև տնտեսական և պարենային անվտանգության խնդիր է․ Վահան Կոստանյան
26.10.2026 | 11:30
Լուլա դա Սիլվան վերընտրվել է Բրազիլիայի նախագահ
26.10.2026 | 11:22
Առնո Ավետիսյանը՝ Tennis Europe Junior Masters-ի բրոնզե մեդալակիր
26.10.2026 | 11:15
Աջափնյակի մետրոն հայկական ընկերություն պետք է կառուցի, մի կայարանով չենք սահմանափակվելու․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Զինվորական դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2004 թվականին պետական սեփականություն հանդիսացող «ԱՐԿՌՈՍ» ընկերության 100% բաժնեմասը, առանց սահմանված կարգով գնահատման, ուղղակի վաճառքով օտարվել է 303 հազար դոլարով՝ նախապես գնահատված արժեքից շուրջ 145,8 մլն դրամով էժան։ Ընկերությանը պատկանել է «Երևանի թիվ 7 շուկան», որի տարածքում այժմ գտնվում է «Մեգամոլ» առևտրի կենտրոնը։ Դատախազությունը հանցագործության առերևույթ հատկանիշների վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պետական շահերի պաշտպանության հայցը ևս ընդունվել է դատարանի վարույթ։

Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․

«Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել է պետական սեփականություն հանդիսացած «ԱՐԿՌՈՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասի օտարման գործընթացը։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2003 թվականին «ԱՐԿՌՈՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասն անցել է Հայաստանի Հանրապետության սեփականությանը՝ ի դեմս Պաշտպանության նախարարության (շուկայի տարածքում ներկայում գտնվում է «ՄԵԳԱՄՈԼ» առևտրի կենտրոնը)։

Պետական սեփականություն դարձած «ԱՐԿՌՈՍ» ՍՊ ընկերությանը պատկանել է «Երևանի թիվ 7 շուկա» ՍՊ ընկերության 100% բաժնեմասը, որը 1999 թվականին Ընկերության կողմից ձեռք է բերվել 282 միլիոն 452 հազար դրամով։

Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարի զեկուցմամբ, առանց սահմանված կարգով իրականացված գնահատման՝ Կառավարության 2004 թվականի հունիսի 10-ի թիվ 889-Ա որոշմամբ, թույլատրվել է պետական սեփականություն հանդիսացող «ԱՐԿՌՈՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասն ուղղակի վաճառքի եղանակով օտարել ֆիզիկական անձին՝ վաճառքի գինը սահմանելով 303 հազար ԱՄՆ դոլարին համարժեք` 160 միլիոն 562 հազար 730 դրամ։ Մինչդեռ որոշման ընդունումից շուրջ 7 ամիս առաջ՝ կատարողական վարույթի շրջանակներում, ընկերության 100% բաժնեմասը գնահատվել է 306 միլիոն 346 հազար 630 դրամ, ինչը հայտնի է եղել նաև որոշման նախագծի քննարկման ընթացքում։ Ավելին, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից առաջարկվել է բաժնեմասն ուղղակի վաճառքի փոխարեն օտարել աճուրդային եղանակով, սակայն այդ առաջարկությունը չի ընդունվել։

Չնայած վերոնշյալին՝ 2004 թվականի հուլիսի 14-ին «ԱՐԿՌՈՍ» ՍՊ ընկերության 100% բաժնեմասն օտարվել է 303 հազար ԱՄՆ դոլարով (գնահատված արժեքից 145 միլիոն 783 հազար 900 դրամով էժան):

Դատախազը, պետական շահերի պաշտպանության լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Զինվորական դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացվել իրավասու դատարան, որն ընդունվել է վարույթ»։