Մենք չենք միջամտում, բայց ոմանք ազատազրկված են, չնայած՝ ռուսական անձնագիր ունեն․ Պուտինը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը անդրադարձել է Հայաստանում «ռուսական անձնագիր ունեցողների» ազատազրկման հարցին, ըստ ամենայնի, ակնարկելով միլիարդատեր Սամվել Կարապետյանին։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ունեն հատուկ հարաբերություններ, որոնք զարգացել են ոչ թե տասնամյակների, այլ դարերի ընթացքում․ «Մեզ միավորում է ընդհանուր պատմությունը և նախկին ժամանակների ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համատեղ ջանքերը։ Մեզ միավորում է նաև ընդհանուր քաղաքակրթությունը և դա չափազանց կարևոր է։ Ես ցանկանում եմ դեմ առ դեմ ասել, որ մենք գոհ ենք այն ամենով, ինչը օգուտ է հայ ժողովրդին։ Կարող եք միշտ դրանից ելնել», – ասել է Պուտինը։

Նա ընդգծել է, որ շատ ընկերներ ունի Հայաստանում։

«Մենք դա գիտենք։ Ռուսաստանի Դաշնությունում ապրում են շատ հայեր։ Հաշվարկը տարբեր է։ Մենք կարծում ենք, որ դա ավելի քան 2 միլիոն մարդ է։ Ներքին գործերի նախարարության մեր վիճակագրությունը հենց դա է ցույց տալիս։ Եվ Հայաստանում կան բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք ռուսամետ են», – նշել է Պուտինը ու հավելել.

«Իհարկե, ես ձեզ անկեղծորեն կասեմ, մենք ձեզ հետ ունենք երկխոսություն, որտեղ մենք միշտ խոսում ենք անկեղծորեն և ուղղակիորեն։ Մենք շատ կցանկանայինք, որ այդ բոլոր քաղաքական կուսակցություններն ու քաղաքական գործիչները կարողանային մասնակցել այս ներքաղաքական աշխատանքին ընտրությունների ժամանակ։ Ոմանք, գիտեմ, ազատությունից զրկված են, թեպետ ունեն ռուսական անձնագիր։ Դա Ձեր որոշումն է, չենք խառնվում, բայց ցանկալի կլիներ, որ ներքաղաքական գործընթացների աշխատանքին մասնակցեին» ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի։