ՔՊ-ն ամբողջությամբ ընդունեց ընտրական օրենսգրքի փոփոխության նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

67 կողմ, 6 դեմ և 0 ձեռնպահ ձայներով Ազգային ժողովի արտահերթ նիստում 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ է որոշել «տեխնիկական վրիպակն ուղղել օրենսգրքում», ըստ այդմ՝ կուսակցությունների դաշինքների անվանումները չպետք է անձնավորվեն։

Նախագիծը ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկվել է հրատապության կարգով, քանի որ ապրիլի 13-ից ԿԸՀ-ն սկսում է կուսակցությունների և դաշինքների գրանցումը։ Նշենք, որ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով նախատեսվում է խստացնել քվեարկության ընթացակարգերը և հստակեցնել մի շարք կարգավորումներ։

Արուսյակ Ջուլհակյանի, Ալխաս Ղազարյանի և Արթուր Հովհաննիսյանի նախագծով առաջարկվում է սահմանել, որ քվեատուփը բացելիս ընտրական հանձնաժողովի նախագահը ձեռքում չի կարող ունենալ որևէ այլ իր՝ բացի քվեարկության ծրարից։ Քվեաթերթիկը կհամարվի անվավեր, եթե դրա վրա առկա լինի որևէ գրառում կամ նշում, ինչպես նաև այն դեպքում, երբ քվեարկության ծրարում քվեաթերթիկից բացի առկա լինի ցանկացած այլ իր։ Այս դրույթը, ըստ հիմնավորման, ուղղված է ընտրակաշառքի հնարավոր վերահսկման մեխանիզմների կանխմանը, երբ ընտրողից կարող են պահանջել ծրարի մեջ դնել իրեն բացահայտող նշան։ Նախագծով նաև նախատեսվում է, որ նման դեպքերում քվեարկության ծրարն անմիջապես կմարվի՝ դրա մեջ գտնվող քվեաթերթիկի հետ միասին, և հետագայում այդ քվեաթերթիկները կհաշվարկվեն որպես անվավեր։ Փոփոխություններ են առաջարկվում նաև կուսակցությունների դաշինքների անվանման կարգավորման մասով։ Մասնավորապես, վերականգնվում է այն սահմանափակումը, ըստ որի՝ դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուններ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց նմանակներ, ինչպես նաև վիրավորական կամ զրպարտչական արտահայտություններ։ Միաժամանակ առաջարկվում է հանել տեխնիկական բնույթի պահանջը, որով պարտադիր էր դաշինքի անվան ներքո փակագծերում նշել դրա կազմում ընդգրկված բոլոր կուսակցությունների անունները։ Նախագծի հիմնավորման համաձայն՝ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել ընտրական գործընթացների կազմակերպման արդյունավետությունը, նվազեցնել գործնականում առաջացող խնդիրները և ապահովել ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։