Թրամփի հայտարարած վերջնաժամկետը կլրանա չորեքշաբթի վաղ առավոտյան․ Գուտերեշը ԱՄՆ-ին հորդորում է չհարվածել Իրանում քաղաքացիական օբյեկտներին

Լուրեր

27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Միացյալ Նահանգներին և Իսրայելին չհարվածել Իրանի էլեկտրակայաններին և այլ քաղաքացիական ենթակառուցվածքներին: Նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը ապրիլի 6-ին Նյու Յորքում հայտարարել է, որ նման հարձակումները խախտում են միջազգային իրավունքը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դյուժարիկի խոսքով՝ «նույնիսկ եթե որոշակի քաղաքացիական ենթակառուցվածքներ կարող են դասակարգվել որպես ռազմական թիրախ, միջազգային մարդասիրական իրավունքը դեռևս արգելում է դրանց վրա հարձակումները», եթե սպասվում է քաղաքացիական բնակչությանը «չափազանց» շատ վնաս։ Նա նաև հավելել է, որ Գուտերեշի կարծիքով՝ «կողմերի համար վաղուց ժամանակն է վերջ դնել այս հակամարտությանը»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր կամուրջներն ու էլեկտրակայանները իր վերջնագրի ժամկետը լրանալուց մի քանի ժամ անց։ Ապրիլի 6-ին Սպիտակ տանը ելույթ ունենալով՝ նա ասել էր, որ Միացյալ Նահանգները կարող է իրականացնել Իրանի «լիակատար ոչնչացումը» չորս ժամվա ընթացքում։

Թեհրանին ուղղված վերջնագրի ժամկետը, որը պահանջում է բացել Հորմուզի նեղուցը՝ համաշխարհային նավթի և գազի հիմնական երթուղին, լրանում է չորեքշաբթի վաղ առավոտյան Երևանի ժամանակով ժամը 4:00-ին։

Թրամփը նաև հերքել է այն մեղադրանքները, որ իրանական էլեկտրակայանների և կամուրջների վրա հարձակումները՝ մարտավարություն, որը Ռուսաստանը կիրառում է Ուկրաինայի դեմ իր պատերազմում, ռազմական հանցագործություն են։

«Դա ինձ չի անհանգստացնում», – ասել է  նա լրագրողներին։ Հարցին, թե ինչ կասեր նրանց, ովքեր էներգետիկ օբյեկտներին հարվածելը համարում են պատերազմի օրենքների խախտում, Թրամփը պատասխանել է. «Գիտե՞ք, թե ինչ է ռազմական հանցագործությունը։ Ռազմական հանցագործություն է Իրանին թույլ տալը ունենալ միջուկային զենք»։

Ամերիկայի նախագահը Իրանի առաջնորդներին անվանել էր  «կենդանիներ», որոնք սպանել են տասնյակ հազարավոր ցուցարարների: Թրամփը նաև հայտարարել էր, որ ինքը կնախընտրեր գրավել իրանական նավթը, բայց ամերիկացի ժողովուրդը, նրա խոսքով, «ուզում է, որ մենք տուն գնանք»: «Ես կպահեի նավթը և լավ շահույթ կստանայի», – հավելել է նա: ԱՄՆ նախագահը Իրանի հետ պատերազմին դեմ ամերիկացիներին անվանել է «հիմարներ»:

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի