Թրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է «վերացվել» մեկ գիշերվա ընթացքում ու կրկին սպառնացել ոչնչացնել իրանական էլեկտրակայանները

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին սպառնացել է ոչնչացնել Իրանի ենթակառուցվածքները, եթե երեքշաբթի օրը Թեհրանին տրված վերջնաժամկետում համաձայնության չհասնեն, գրում է DW-ն։

Երկուշաբթի  լրագրողների հետ զրույցում Թրամփը նշել է, որ ԱՄՆ Զինված ուժերը ռազմական ծրագիր ունի՝ ոչնչացնելու Իրանի բոլոր կամուրջներն ու էլեկտրակայանները։

«Մենք ունենք գործողությունների ծրագիր՝ մեր բանակի հզորության շնորհիվ, ըստ որի՝ վաղը կեսգիշերին Իրանում բոլոր կամուրջները կքանդվեն, բոլոր էլեկտրակայանները շարքից դուրս կգան, կպայթեն և այլևս երբեք չեն օգտագործվի», – ասել է նա։ «Խոսքը լիակատար ոչնչացման մասին է կեսգիշերին, և դա կարող է տեղի ունենալ չորս ժամվա ընթացքում, եթե մենք ցանկանանք»։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնել Իրանին վերականգնման հարցում, եթե համաձայնագիր կնքվի։

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թեհրանն ավելի վաղ մերժել էր հրադադարի առաջարկը՝ փոխարենը ներկայացնելով պահանջների 10 կետից բաղկացած ցանկ, որը ներառում է պատերազմի հետևանքով պատճառված ավերածությունների համար փոխհատուցում։

Թրամփը երկուշաբթի  մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Իրանը կարող է «հեռացվել`վերացվել» մեկ գիշերվա ընթացքում։

«Ամբողջ երկիրը կարող է վերացվել մեկ գիշերվա ընթացքում, և այդ գիշերը կարող է լինել վաղը», – ասել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը բազմիցս զգուշացրել է, որ ԱՄՆ-ն կարող է հարվածել Իրանի էլեկտրակայաններին, կամուրջներին և այլ ենթակառուցվածքներին, եթե Թեհրանը համաձայնության չգա կամ չվերաբացի Հորմուզի նեղուցը: Շաբաթավերջին նա ասել էր, որ Իրանը մինչև երեքշաբթի՝ ժամը 20:00-ը (արևելյան ժամանակով) ժամանակ ունի համաձայնության գալու համար:

Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել է, որ պատերազմը կարող է կամ դադարել, կամ էլ սրվել՝ կախված նրանից, թե ինչ կորոշի Իրանը հաջորդիվ, ներկայիս պահը որակելով որպես կարևորագույն ժամանակաշրջան։

Նա նշել է, որ բանակցությունները շարունակվում են միջնորդների միջոցով և Իրանին անվանել բանակցությունների «ակտիվ, պատրաստակամ մասնակից», սակայն նա նաև կրկնել  է լուրջ ռազմական գործողությունների սպառնալիքները, եթե Թեհրանը համաձայնության չգա։

Հարցին, թե արդյոք նա մտահոգված է քաղաքացիական ենթակառուցվածքներին միտումնավոր հարված հասցնելու համար, Թրամփը պատասխանել է, որ մտահոգված չէ և հույս ունի, որ ստիպված չի լինի դա անել։

«Եթե կարծում եք, որ ես թույլ կտամ նրանց միջուկային զենք ունենալ, կարող եք ձեր ընկերներին the New York Times-ում ասել, որ դա տեղի չի ունենալու», – ասել է Թրամփը։

Թրամփը  նաև հայտարարել է , որ իրանցիները պատրաստ են տառապել իրենց ազատության համար՝ պնդելով, որ Միացյալ Նահանգները որսացել է հաղորդագրություններ, որոնցով կոչ էին անում «շարունակել ռմբակոծությունները»։

Նա  նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգները փորձել է զենք ուղարկել Իրանում հակակառավարական ցուցարարներին, բայց զենքը չի հասել նախատեսված մարդկանց։

«Մենք զենք ենք ուղարկել, շատ զենք, դրանք պետք է հասնեին ժողովրդին, որպեսզի նրանք կարողանային պայքարել այս ավազակների դեմ», – ասել է Թրամփը, ապա հավելել․

«Գիտե՞ք ինչ է պատահել։ Այն մարդիկ, որոնց նրանք ուղարկել են այն, պահել են»։

Թրամփը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները, այլ ոչ թե Իրանը, պետք է վճար սահմանի Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար։

«Իսկ ինչ կլինի, եթե մենք ինքներս մաքսատուրքեր սահմանենք», – ասել է նա. «Ես կնախընտրեի դա, քան թե թույլ տանք նրանց դա անել»։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի