Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը՝ ժամանակավոր հրադադարի վերաբերյալ

Լուրեր

29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
Բոլորը

Իրանի իշխանությունները Պակիստանի միջոցով փոխանցել են իրենց պատասխանը ԱՄՆ-ի 45-օրյա հրադադարի առաջարկին: Ըստ պետական ​​IRNA լրատվական գործակալության՝ Թեհրանի պատասխանը բաղկացած է տասը կետից, որում մերժում են ժամանակավոր հրադադարը և պահանջում պատերազմի մշտական ​​դադարեցում:

Ըստ IRNA-ի լրագրողի՝ երկու շաբաթ տևած համապարփակ ուսումնասիրություններից հետո Իրանը արտացոլել է իր արձագանքը Պակիստանին պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-ի առաջարկին։

Տասը պարբերությունից բաղկացած այս պատասխանում Իրանը, հաշվի առնելով նախորդ փորձը, մերժում է հրադադարը, ընդգծում է պատերազմի մշտական ​​դադարեցման անհրաժեշտությունը՝ հարգելով Իրանի նկատառումները։

Նշվում է, որ այս պատասխանը ներառում է իրանական պահանջների մի շարք, այդ թվում՝ տարածաշրջանում հակամարտությունների դադարեցում, Հորմուզի նեղուցով անվտանգ անցման արձանագրում, վերակառուցում և պատժամիջոցների վերացում։

Ավելի վաղ այսօր Reuters-ը հաղորդել էր, որ Պակիստանը պատրաստել է ռազմական գործողությունները դադարեցնելու շրջանակային համաձայնագիր։

Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը տարածաշրջանային միջնորդների միջոցով քննարկում են 45-օրյա հրադադարի պայմանները, որոնք կարող են հանգեցնել պատերազմի վերջնական դադարեցմանը։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի