Պատգամավորները գալիս են արտահերթի, դեռ տեղյակ չեն փոփոխությունների մասին․ Մանուկյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.06.2026 | 16:28
Պակիստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանին
11.06.2026 | 16:17
ՌԴ ջանքերը՝ հայ ընտրողներին հարկադրելու բացահայտ սպառնալիքների և առևտրային սահմանափակումների միջոցով, ձախողվեցին․ Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարությունը
11.06.2026 | 16:12
Իրանի ԱԳՆ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածները հրադադարը «գործնականում անիմաստ են դարձնում»
11.06.2026 | 16:07
Ընդդիմությունը դուրս կգա՞ փողոցային պայքարի․ քաղաքապետարանը հավաքների մասին իրազեկումներ չի ստացել
11.06.2026 | 16:00
Կարկտի «բլուրներ», ջրածածկ մեքենաներ․ ինչ վիճակ է Գյումրիում աննախադեպ տեղումներից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 15:59
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
11.06.2026 | 15:55
Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է
11.06.2026 | 15:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է ԱԱ-2026-ի բացման խաղի հաղթողին
11.06.2026 | 15:37
ՌԴ ԿԸՀ նախագահը հայտարարել է, թե ռուս դիտորդները ՀՀ ընտրություններում «բազմաթիվ խախտումներ» են արձանագրել
11.06.2026 | 15:28
Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
11.06.2026 | 15:26
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմը Խերսոնի մարզի հետ կապող կամուրջներին
11.06.2026 | 15:15
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
11.06.2026 | 15:10
Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ից հեռացվելու հավանակության մասին // Այս ձմեռ գազի գինը չի փոխվի․ ԼՈՒՐԵՐ
11.06.2026 | 15:02
ՌԴ-ի հետ առանց վիճաբանության մեջ մտնելու, հարցերը կքննարկենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 14:59
Վիգեն Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը. նա հետախուզվում է
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում են Ընտրական օրենսգրքում փոփոխությունները․ նիստն ընթանում է իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների միջև փոխադարձ մեղադրանքներով։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատեց նախագծի ներկայացման ժամկետներն ու բովանդակությունը՝ նշելով, որ պատգամավորները փաստացի չեն հասցրել ծանոթանալ փոփոխություններին։

«Լավ է գոնե հիմա նախագիծը կայքում դրված է, որ հասցնենք ծանոթանալ։ Պատգամավորները գալիս են արտահերթ նիստի՝ առանց տեղյակ լինելու փոփոխություններից։ Դուք դա ներկայացնում եք որպես տեխնիկական վրիպակ, բայց իրականում սա անկյունաքարային փոփոխություն է»,- ասաց Մանուկյանը։

Պատգամավորը նաև հիշեցրեց միջազգային պրակտիկան՝ ընդգծելով, որ ընտրություններից կարճ ժամանակ առաջ ընտրական կանոնները փոխելը խորհուրդ չի տրվում։

«Հայաստանին տրված է խորհրդատվություն, որ ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ նման փոփոխություններ չեն արվում։ Մինչդեռ հիմա ընտրություններին մնացել է ընդամենը երկու ամիս»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ նախագծի իրական նպատակը «ոչ մեկի համար գաղտնիք չէ»։

Ի պատասխան՝ իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց, որ նախագիծը հրապարակվել է նախօրեին, և պատգամավորների կողմից դրա չուսումնասիրելը չի կարող դիտվել որպես հիմնավոր քննադատություն։

Պատգամավորը նաև անդրադարձավ Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին՝ նշելով, որ դրանք վերաբերում են միայն ընտրական համակարգի հիմնարար տարրերին։

«Այդ առաջարկությունները վերաբերում են ընտրակարգին, ընտրական հանձնաժողովների կազմին և ընտրատարածքների փոփոխությանը։ Մեր առաջարկած փոփոխությունները դրանց չեն վերաբերում և կրում են տեխնիկական բնույթ»,- ընդգծեց նա։

Միևնույն ժամանակ, Ջուլհակյանը հակադարձեց Մանուկյանին՝ հիշեցնելով, որ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից ընդամենը երկու ամիս առաջ նույնպես փոփոխություններ են կատարվել «Ընտրական օրենսգրքում»։
«Այդ ժամանակ արգելվեց արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին, և Դուք դրան կողմ եք քվեարկել»,- ասաց Ջուլհակյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում արտահերթ նիտում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է խստացնել քվեարկության ընթացակարգերը և հստակեցնել մի շարք կարգավորումներ։

Արուսյակ Ջուլհակյանի, Ալխաս Ղազարյանի և Արթուր Հովհաննիսյանի նախագծով առաջարկվում է սահմանել, որ քվեատուփը բացելիս ընտրական հանձնաժողովի նախագահը ձեռքում չի կարող ունենալ որևէ այլ իր՝ բացի քվեարկության ծրարից։

Կարևոր փոփոխություններից մեկն այն է, որ քվեաթերթիկը կհամարվի անվավեր, եթե դրա վրա առկա լինի որևէ գրառում կամ նշում, ինչպես նաև այն դեպքում, երբ քվեարկության ծրարում քվեաթերթիկից բացի առկա լինի ցանկացած այլ իր։ Այս դրույթը, ըստ հիմնավորման, ուղղված է ընտրակաշառքի հնարավոր վերահսկման մեխանիզմների կանխմանը, երբ ընտրողից կարող են պահանջել ծրարի մեջ դնել իրեն բացահայտող նշան։

Նախագծով նաև նախատեսվում է, որ նման դեպքերում քվեարկության ծրարն անմիջապես կմարվի՝ դրա մեջ գտնվող քվեաթերթիկի հետ միասին, և հետագայում այդ քվեաթերթիկները կհաշվարկվեն որպես անվավեր։

Փոփոխություններ են առաջարկվում նաև կուսակցությունների դաշինքների անվանման կարգավորման մասով։ Մասնավորապես, վերականգնվում է այն սահմանափակումը, ըստ որի՝ դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուններ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց նմանակներ, ինչպես նաև վիրավորական կամ զրպարտչական արտահայտություններ։

Միաժամանակ առաջարկվում է հանել տեխնիկական բնույթի պահանջը, որով պարտադիր էր դաշինքի անվան ներքո փակագծերում նշել դրա կազմում ընդգրկված բոլոր կուսակցությունների անունները։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնել ընտրական գործընթացների կազմակերպման արդյունավետությունը, նվազեցնել գործնականում առաջացող խնդիրները և ապահովել ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։