Շնամարտ՝ առանց կանոնների․ ձերբակալվածները թիրախավորել են նաև կենդանապաշտպաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 10:48
Նաիրի համայնքին վերադարձվել է 690 քմ հողատարածք
30.09.2026 | 10:35
Նորագավիթի տրանսպորտային հանգույցի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են
30.09.2026 | 10:28
Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Կիևի մարզին․ զոհեր կան, այդ թվում՝ երեխա
30.09.2026 | 10:20
Մ-21. Հայաստան – Իտալիա հանդիպման մուտքը՝ տոմսերով
30.09.2026 | 10:15
NYMEX. Ոսկու գինն աճել է 1.09%-ով և կազմել 4177.60 դոլար
30.09.2026 | 10:02
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ
30.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.09.2026 | 09:30
Կարեն Խաչանովը հաղթել է աշխարհի 5-րդ ռակետին
29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օվսաննա Հովսեփյանն ու այլ կենդանապաշտպաններ ապրիլի 4-ին ահազանգ էին ստացել, որ Սպիտակում շնամարտ են կազմակերպել։ Դեպքի վայր էին գնացել ու կազմակերպիչներին հորդորել դադարեցնել կենդանիների նկատմամբ խոշտանգումը, բայց ստացել էին կոպիտ ու վիրավորական պատասխան։

Շնամարտերը Հայաստանում արգելված են․ ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածով կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ ներառյալ սպանությունը, խոշտանգումը, դաժան ծեծը, կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը պատժվում է տուգանքից մինչև կալանք կամ ազատազրկում՝ առավելագույնը 1-3 տարի ժամկետով։

Ոստիկանությունը ձերբակալել և Քննչական կոմիտե է ներկայացրել 3 անձի: Պահպանվող տարածք է տեղափոխվել 5 տրանսպորտային միջոց, որոնց մեջ եղել է 8 շուն։ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել։

Շնամարտեր կազմակերպողներն իրենց արածը փորձում են արդարացնել շներին գայլերի դեմ պայքարին պատրաստելով, իսկ կենդանապաշտպանը հակադարձում է։

«Եթե շունը կռվում է շան դեմ, ինքը գայլի դեմ կռվել չի սովորում։ Գայլի մարտավարությունը, բռնելու ձևը, էականորեն տարբերվում է, իսկ նման մարտերի պատճառով շունը իր սեփական տեսակի նկատմամբ ավելի լարված է դառնում»,- նշում է «Դինգո Թիմ» ՀԿ հիմնադիր Օվսաննա Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ տեղեկություններ ունեն, որ շնամարտերը կազմակերպվում են մեծ խաղադրույքներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան