Ինչ է վառում ձեր մեքենան. Factor TV-ն ստուգման է տարել ՀՀ-ում սպառվող բենզինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:13
Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում
Բոլորը

Ի՞նչ որակի բենզին է վաճառվում Հայաստանի բենզալցակայաններում, կա՞ ընտրություն, թե՞ բոլորը նույն «կաթսայից» են, արդյո՞ք պրեմիում տեսակի բենզինն իրապես պրեմիում է, և ի՞նչ որակ ունի Ադրբեջանից ներկրվող բենզինը։ Վարորդների շրջանում այս հարցերը մշտապես են հնչում: Factor TV-ն գնացել է դրանց հետքերով․ կատարել ենք հսկիչ գնում և ստուգել վառելիքի որակը։

Բենզինի որակը ստուգելու համար բավարար չէ լիցքավորել մեքենան ու վարել․ անհրաժեշտ է լաբորատոր հետազոտություն։

Մեր երկրում միայն 2 լաբորատորիա ունի բենզինի փորձաքննություն իրականացնելու լիցենզիա, 2-ն էլ պետական են՝ Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի լաբորատորիաները։ Կան նաև մասնավոր լաբորատորիաներ, որոնք նույնպես հնարավորություն ունեն բենզինի որակ ստուգել, սակայն դրանք լիցենզավորված չեն։ Նկատենք, որ Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը ներկրվող բենզինի որակը վերահսկում է սահմանին, իսկ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգում է ներքին շուկայում վաճառվող բենզինի որակը։

Վարորդներից հետաքրքրվեցինք՝ բենզինի որակից գո՞հ են, թե՞ ոչ։ Պատասխանները տարբեր էին՝ «բոլոր բենզիններից էլ գոհ եմ», «տարբերություն չկա», «ոչ մի բանից գոհ չենք» և այլն։

Ընկերություններն ընտրելու նպատակով հարցում ենք արել նաև սոցիալական ցանցում վարորդների խմբում։ Միաժամանակ, ուսումնասիրել ենք շուկան ու պարզել առավել մեծ մանրածախ ցանց ունեցողներին։ Արդյունքում, ընտրել ենք 5 բենզալցակայաններ՝ Flesh, Shell,  CPS, MaxOil և RanOil, կատարել հսկիչ գնում՝ յուրաքանչյուրից 2 տեսակի՝ ռեգուլյար և պրեմիում։ RanOil-ի դեպքում հատկապես ուշադրություն ենք դարձրել, որ գնենք ադրբեջանական բենզին։ Ուշագրավ է, որ այն գույնով տարբերվում էր մնացած բենզիններից՝ վարդագույն էր։ Նման կերպ տարբեր գունավորում կատարվում է տվյալ խմբաքանակի հետագծելիության կամ արձագանքներին հետևելու համար։

10 փորձանմուշները համարակալել ենք ու տվել լաբորատոր փորձաքննության։ Որոշել ենք դրանցում ծծմբի և բենզոլի պարունակությունն ու օկտանային թիվը։  

Ի զարմանս մեզ և հուրախություն սպառողների՝ արդյունքները հիմնականում գոհացուցիչ են ստացվել։ Այսինքն՝ բոլոր դեպքերում ռեգուլյար բենզինը բավարարել է նորմերով սահմանված պահանջներին, իսկ պրեմիում տեսակի բենզինն իրականում եղել է պրեմիում։

Դրանցից միայն մեկի դեպքում է կասկածներ առաջացել՝ օկտանային թվի որոշակի շեղման պատճառով: 

Բենզինի օկտանային թիվը դետոնացիային (ինքնաբռնկմանը) դիմադրելու կարողությունն է։ Ռեգուլյարի դեպքում այն պետք է լինի 92, պրեմիումի դեպքում՝ 95։ Անհարկի շահարկումներից խուսափելու համար ընկերության անունը չենք նշի, առավել ևս, որ մեր հարցման ընթացքում վարորդներն այդ ընկերության վառելիքից գոհ են եղել։ Փորձագետները չեն բացառում, որ շեղումը տեխնիկական խնդրի պատճառով է եղել։

Այնուամենայնիվ, դիմել ենք Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ խնդրելով ստուգել տվյալ ընկերության բենզինի որակը և տեղեկացնել արդյունքների մասին։ 

Ստացել ենք հետևյալ պատասխանը․ «Ստուգման արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել»։

Այսինքն՝ անկախ վարորդների նախասիրություններից՝ նշված ընկերությունների վաճառած ռեգուլյար ու պրեմիում բենզինները լիովին համապատասխանում են տեխկանոնակարգին, այդ թվում՝ Ադրբեջանից ներկրվածը։ 

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հավաստմամբ՝ իրավիճակն էականորեն փոխվել է։

«Արդյունքները, որ դեպի դրականն ենք գնացել այս տարիների ընթացքում ու ընդամենը 9 խախտում է հայտնաբերվել (հեղ․՝ 2025 թվականին), այդ «դաբլ-չեք» կոչվածի արդյունքում է, որ մենք և՛ ստուգում ենք փաստացի որպես պետություն սահմանին, և՛ ստուգվում է բենզալցակայաններում։ Խախտումների բնույթը տարբեր է եղել, ենթադրենք՝ ավելի թեթև բենզին է եղել, ինչը, կարելի է ասել, շատ քիչ է շեղվել թույլատրելի սահմանից»,- նշում է պաշտոնյան։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ թեև բենզինի որակի մասով խախտումները չեն զրոյացել, բայց դրանց թիվը զգալի նվազել է։

Մինչդեռ, փորձառու վարորդները լավ են հիշում, որ ոչ այդքան վաղ անցյալում, ասենք՝ 10 տարի առաջ, լիովին այլ վիճակ էր։ 

«Շատ դեպքերում եղել է, որ գրված է եղել պրեմիում կամ սուպեր, իրականում եղել է ռեգուլյար տեսակի վառելիք»,- 2016 թվականին ասել էր Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի նախկին ղեկավար Լևոն Խալիկյանը։

Արդյո՞ք պրեմիում տեսակի բենզինը ներկայում իրոք պրեմիում է, տեսչականի ներկայիս ղեկավարը միանշանակ հաստատեց․ «Այո՛, իհարկե»։

ՊԵԿ-ի տվյալներով՝ վերջին տարիներին ավելացել է թե՛ բարձրորակ բենզինի ներկրման ծավալը, թե՛ նաև ներկրումների ընդհանուր աշխարհագրությունը։ Մինչդեռ, 2016-ին բենզին ներկրել է ընդամենը 3 ընկերություն՝  CPS-ը, Flesh-ը և Maxoil-ը:

Թե կոնկրետ ո՞ր ընկերության մասնաբաժինն ինչքան է, ՊԵԿ-ը չի բացահայտում․ առևտրային գաղտնիք է։ Այնուամենայնիվ, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրության համաձայն՝ 2022-23 թվականներին բենզինի ներմուծման ծավալներում առավել մեծ տեսակարար կշիռ ունեն «Սի փի էս էներջի գրուպ», «Ֆլեշ», «Մեգա թրեյդ», «Մաքս օիլ» ընկերությունները։ 

Ստացվում է՝ իրավիճակն իսկապես փոխվել է, բենզինի շուկայի վերահսկողությունն առնվազն ներկայում ավելի բարձր է, վառելիքի որակը՝ ավելի վստահելի, թեև ոչ 100%-ով։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Գայանե Խաչատրյան