Ում օգտին կքվեարկեն ՀՀ քաղաքացիները, եթե ընտրությունները լինեն վաղը․ ArmES-ի նոր հարցման տվյալները

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

«Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե խորհրդարանական ընտրությունները լինեին վաղը»․ այս հարցին են պատասխանել  ArmES-ի («Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոն»-ի) կողմից իրականացված ընտրողների վարքագծի ուսումնասիրության մասնակիցները։ Կազմակերպությունը հրապարակել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ անցկացված հետազոտության չորրորդ փուլի արդյունքները։

Մայիսյան հարցման տվյալներով՝ առաջատարը շարունակում է մնալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 36.2 տոկոս աջակցությամբ։ Երկրորդ տեղում «Ուժեղ Հայաստանն» է՝ 12.2 տոկոսով, իսկ «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստանը» ստացել են համապատասխանաբար 4.8 և 3.1 տոկոս։ Միևնույն ժամանակ, հարցվածների զգալի մասը կամ հրաժարվել է պատասխանել (26.2%), կամ դեռ չի կողմնորոշվել (10.6%)։

Ապրիլին «Քաղաքացիական պայմանագրի» աջակցությունը կազմել էր 32.5 տոկոս, «Ուժեղ Հայաստանինը»՝ 10.01 տոկոս, «Հայաստան» դաշինքինը՝ 4.4 տոկոս, իսկ «Բարգավաճ Հայաստանինը»՝ 3.4 տոկոս։ Այդ ժամանակ հրաժարվել էր պատասխանել հարցվածների 25.4 տոկոսը, իսկ 14.01 տոկոսը նշել էր, որ դեռ չի որոշել իր ընտրությունը։

Հետազոտության համաձայն՝ չկողմնորոշված և ոչ հստակ ընտրություն ունեցող քաղաքացիների մասնաբաժինը շարունակում է մնալ բարձր։

Հետազոտության հեղինակները նշում են, որ այս խումբը միասին կազմում է ընտրազանգվածի շուրջ 35-40 տոկոսը և կարող է վճռորոշ դեր ունենալ ընտրությունների վերջնական արդյունքների ձևավորման հարցում։

Երբ հարցրել են՝ արդյոք մասնակցելու են ընտրություններին, հարցվածների շուրջ 90 տոկոսը դրական պատասխանել է տվել։ Սակայն հետազոտության հեղինակները զգուշացնում են, որ նման ցուցանիշները սովորաբար չեն արտացոլում իրական մասնակցությունը, քանի որ նախորդ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին հայտարարող քաղաքացիների մի մասը, ի վերջո, չի մասնակցում քվեարկությանը։

Անի Թամրազյան